Չորեքշաբթի, 22 Մայիսի 2024 10:44
Ալինա Հովհաննիսյան

Քաղաքապետարանն իրականացնում է փողոցների հաշվառում՝ ըստ առաջնահերթության հեղեղատար նոր համակարգեր կառուցելու նպատակով

Քաղաքապետարանն իրականացնում է փողոցների հաշվառում՝ ըստ առաջնահերթության հեղեղատար նոր համակարգեր կառուցելու նպատակով

Արմինֆո.Առատ տեղումներով պայմանավորված՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում, տրանսպորտային հանգույցներում և թունելներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվում: Համայնքը խնդրին լուծում տալու նպատակով քննարկումներ է ունեցել Երևան քաղաքի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատու «Վեոլիա ջուր» ընկերության հետ:


Քաղաքապետարանի  հաղորդագրության համաձայն, անձրևընդունիչ համակարգերի մաքրման գործընթացին օժանդակելու նպատակով աշխատանքներին մասնակցում են նաև Երևանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում ընկերության աշխատակիցները: Խնդրին համալիր լուծում տալու նպատակով իրականացվում է նաև հեղեղատար համակարգեր չունեցող փողոցների հաշվառում: Տվյալ հատվածներում ըստ առաջնահերթության կկառուցվեն հեղեղատար նոր համակարգեր: