Երկուշաբթի, 27 Մայիսի 2024 12:02
Ալեքսանդր Ավանեսով

ՊԵԿ-ը վարորդներին հորդորում է "Բավրա" անցակետն օգտագործել Հայաստան բեռներ տեղափոխելիս

ՊԵԿ-ը վարորդներին հորդորում է "Բավրա" անցակետն օգտագործել Հայաստան բեռներ տեղափոխելիս

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

 

«Հերթերից խուսափելու նպատակով՝ Կոմիտեն բեռնափոխադրողներին հորդորում է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն տեղափոխությունները հնարավորինս կազմակերպել «Նինոծմինդա-Բավրա» պետական սահմանի անցման կետով, քանի որ «Գուգուտի-Գոգավան» անցման կետի վրացական կողմի թողունակությունը բավականին ցածր է, ինչն առկա իրավիճակում կարող է հանգեցնել մեծ հերթերի», - ասվում է ՊԵԿ-ի հաղորդագրությունում։