Արմինֆո. Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ: Կառավարության հաղորդագրության համաձայն, նիստի օրակարգում ընդգրկված են երեք տասնյակից ավելի հարցեր:
Քննարկվող օրակարգային հարցերից են. արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական գրանցամատյանի ձևավորման և վարման կարգում փոփոխություններ կատարելու, <էներգետիկ հատված> տնտեսական գործունեության տեսակների հավաքական դասակարգման մասին, կապի ոլորտում ԵՏՀ-ի և տարածաշրջանային համագործակցության միջև փոխգործակցության մասին հուշագրի նախագծի, աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության ոլորտում օգտագործվող տեղեկագրքերի, <տեխնոլոգիական փաստաթղթերի մասին > ԵՏՀ կոլեգիայի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով ԵԱՏՄ համապատասխանության գնահատման միասնական ռեեստրի վարման, ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության, միջազգային փոստային առաքանիներով առաքման ոչ ենթակա ապրանքների ցանկի վարման ընդհանուր գործընթացի իրականացման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգման մասին։
RUB | 3.98 | 0.01 |
USD | 396.06 | 0.31 |
EUR | 411.07 | -0.35 |
GBP | 496.46 | 0.39 |
CAD | 275.10 | 0.22 |
JPY | 25.21 | 0.02 |
CNY | 54.26 | 0.02 |
CHF | 440.02 | 0.35 |