Արմինֆո.ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը գործունեությունը շարունակում է՝ կնքելով միջազգային նշանակալի պայմանագրեր, որոնք մեր բնակչության համար ֆինանսապես և տեխնոլոգիապես հասանելի դարձրեցին համաշխարhային բժշկագիտության նվաճումները:
Մայիսի 29-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի կոնֆերանս սրահում ամփոփվեց ԷՖԵՍ ապահովագրական ընկերության խորհրդի նիստը: Նիստն այլ հարցերի շարքում հաստատեց նաև առողջության ապահովագրության նոր պրոդուկտներ:
Նիստին մասնակցեցին․
«Ես ուրախ եմ, որ նորացված էՖԵՍ-ի գործունեության մեկնարկը նշմարվեց այսպիսի առանձնահատուկ նշանակություն ունեցող պայմանագրերով, ինչն իմ ընկալմամբ Հայաստանը մոտեցնում է եվրոպական կյանքի չափանիշներին», - ասաց Ջորջիո Կալլեգարին։
«Շնորհավորում եմ իմ բարեկամ ԷՖԵՍ-ի անձնակազմին և հաճախորդներին այս ապահովագրական ծառայությունները Հայաստան բերելու առիթով: Պետք է ասեմ, որ նման ծառայություններ մատուցվում են Վրաստանի առաջատար ապահովագրական ընկերությունների կողմից և ունեն մեծ պահանջարկ: Հաշվի առնելով, որ մեր ժողովուրդների մտածելակերպը և աշխարհընկալումը մոտ են իրար, համոզված եմ՝ այս ծրագիրը հաջողության կարժանանա Հայաստանում ևս», - կիսվեց իր մտքերով ապահովագրության միջազգային Էքսպերտ (Վրաստանի ապահովագրողների ասոցիացիայի նախագահ) Դևի Խեչինաշվիլին։
«Ընդամենը 22 տարի գործնական և անձնական հարաբերություններ, 4 ԲՈՒՀ, 18 գործուղումներ, բազմաթիվ նամակներ, և Swiss Re-ն ու Allianz-ը մեզ տալիս են իրենց անունից ստորագրելու իրավունք», - կատակեց Արևշատ Մելիքսեթյանը:
Հանդիսանալով միջազգային ապահովագրական համակարգի լիիրավ անդամ և ներկայացուցիչ՝ Ընկերությունն իր գործընկեր վերաապահովագրական ընկերությունների հետ համատեղ ներկայացնում է հետևյալ նոր պրոդուկտները․
Oncocare with MSO (Medical Second Opinion) - Ապահովագրություն օնկոլոգիական հիվանդություններից, ինչպես նաև Երկրորդ կարծիքի տրամադրում․ աշխարհահռչակ Swiss Re վերաապահովագրական ընկերության հովանու ներքո և բժշկական երկրորդ կարծիքի տրամադրման մեջ մասնագիտացած ամերիկյան Mediguide ընկերության հետ համատեղ մշակվել է նոր պրոդուկտ, որը տրամադրում է ֆինանսական հատուցում քաղցկեղի ախտորոշման դեպքում, ինչպես նաև տրամադրում է բժշկական մասնագիտական երկրորդ կարծիք նշանակված բուժման, ախտորոշման կամ հետազոտության արդյունքների վերաբերյալ։ Օնկոլոգիական հիվանդության ախտորոշման դեպքում տրամադրվում է 10,000-ից մինչև 60,000 Եվրո միանվագ հատուցում՝ ամսական սկսած 2,900 ՀՀ դրամ ապահովագրավճարի դիմաց։
International Health առողջության ապահովագրության միջազգային փաթեթ․ ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը գերմանական Allianz ապահովագրական ընկերության հետ համատեղ ներկայացնում է նոր մակարդակի առողջության ապահովագրության փաթեթ անհատների և ընտանիքների համար, որը գործում է ինչպես առանձին տարածաշրջաններում, այնպես էլ ամբողջ աշխարհում և ամսական սկսած 47,000 ՀՀ դրամից տրամադրում է 2,000,000 եվրոյի ծածկույթ առողջապահական գրեթե բոլոր բնագավառներում՝ տարեկան բուժզննումից մինչև օնկոլոգիական հիվանդությունների բուժում։
Նոր ծառայությունների վաճառքը նախատեսվում է մեկնարկել հուլիսի 1-ից, իսկ մինչ այդ Ընկերությունն ընդունում է նախնական պատվերներ։
Բացի վերոնշյալ նոր պրոդուկտներից՝ Ընկերությունը առաջարկում է շուկայում ավանդական կամավոր ապահովագրության բոլոր տեսակներն ինչպես անհատների, այնպես էլ ընկերությունների համար՝ առողջության ապահովագրությունից մինչև կիբեր պատասխանատվության ապահովագրություն: Ինչպես բուն ապահովագրական ծածկույթի, այնպես էլ դրանցում առկա ծառայությունների շրջանակի առումով բոլոր պրոդուկտները համալրված են նորույթներով։
ԷՖԵՍ ապահովագրական ՓԲԸ
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը լիցենզավորվել է 2023թ․ հուլիսի 25-ին՝ ոչ կյանքի ապահովագրության և վերաապահովագրության դասերով։ Կանոնադրական կապիտալը կազմում է 2.5 մլրդ ՀՀ դրամ։ Ընկերությունը 2024 թվականի 1-ին եռամսյակում հավաքագրել է ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար, ինչը կազմում է Հայաստանի ընդհանուր ապահովագրական շուկայի 23%-ը կամ կամավոր ապահովագրության շուկայի 44%-ը։ Ընկերությունը իր գործունեությունը ծավալում է «Կարևորը դու ես» կարգախոսով՝ իր ռազմավարական զարգացման առանցքում դնելով յուրաքանչյուր հաճախորդի համար յուրովի առաջարկվող ծառայությունները։
Ընկերությունը հաճախորդների առաջ իր գլխամասային գրասենյակի դռները բացում է Զարոբյան 11 հասցեում (մուտքը Բաղրամյան 20-ից), իսկ առցանց ծառայությունները առաջարկում է www.efes.am կայքի միջոցով։