Հինգշաբթի, 30 Մայիսի 2024 18:04
Ալեքսանդր Ավանեսով

«Լիբրա գրուպ»  ընկերությունը մտադիր է մի շարք ծրագրեր իրականացնել Հայաստանում

«Լիբրա գրուպ»  ընկերությունը մտադիր է մի շարք ծրագրեր իրականացնել Հայաստանում

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսին:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, ընկերությունն, ունենալով մի քանի միլիարդ դոլարի կապիտալ, գործունեություն է ծավալում այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում:

 

Վարչապետ Փաշինյանը ողջունել է պարոն Լոգոթեթիսի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության ու մեր երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցերը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է արևային և կանաչ էներգիայի, ավիացիայի և այլ ուղղություններով նոր նախագծերի իրականացումը:

 

Ջորջ Լոգոթեթիսն անդրադարձել է «Լիբրա գրուպ»-ի գործունեությանը և նշել, որ պատրաստ են շարունակել քննարկումները ՀՀ-ում ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:

 

Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: