Արմինֆո. Երեք տարի անընդմեջ Կենտրոնական բանկը Հայաստանում կազմակերպում է «CYBERGEN» կիբեռանվտանգության կոնֆերանս, որին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության ոլորտի բազմաթիվ փորձագետներ, համաշխարհային տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ։
Կոնֆերանսի հիմնական նպատակներից մեկը կիբեռանվտանգության ոլորտում երիտասարդ մասնագետների գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակման զարգացումն ու բարելավումն է:
Այս տարի ևս «CYBERGEN» կոնֆերանսի հովանավորներից է Ակբա բանկը, որը մշտապես կարևորել է հաճախորդների անձնական տվյալների պաշտպանությունն ու պահպանումը։
«Մեր առաջնային նպատակներից է ապահովել մեր հաճախորդների ֆինանսական անվտանգությունը, որի համար Ակբա բանկը մշտապես մեծ ռեսուրսներ է հատկացնում։ Ֆինանսական համակարգում մեր բանկը միակն է, որը ստացել է ISO 27701 անձնական տվյալների կառավարման հավաստագիր։ Սա նշանակում է, որ մեր հաճախորդների տվյալները պահպանվում և մշակվում են միջազգային լավագույն փորձին համապատասխան»,- նշել է Ակբա բանկի ՏՏ բաժնի ղեկավար Վաղարշակ Իսկանդարյանը:
«Այստեղ հավաքվել են Հայաստանի և աշխարհի 15 երկրների մասնավոր ու պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որպեսզի կարողանան թե՛ մեր ֆինանսական համակարգը, թե՛ պետական համակարգը դարձնել կայուն հարձակումների նկատմամբ: Պետք է նշեմ, որ տեխնոլոգիաները կատարյալ չեն և հնարավոր է լինեն թերություններ. բացարձակ անթերի տեխնոլոգիաներ այսօր և հետագայում ևս չեն կարող լինել, ուստի նման միջոցառումները մեծ նշանակություն ունեն առաջ գնալու և զարգանալու համար»,- նշել է Կենտրոնական բանկի ՏՏ և կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը:
Կոնֆերանսի ավարտին հրավիրյալ հաքերների թիմերը մասնակցել են «Bug Bounty» մրցույթին, որի ընթացքում նրանք փորձել են մուտք գործել և գտնել տարբեր համակարգերի խոցելիությունները։
Մանրամասն՝ տեսանյութում։
RUB | 4.17 | -0.01 |
USD | 387.32 | -0.13 |
EUR | 432.44 | 0.24 |
GBP | 518.62 | 0.21 |
CAD | 287.39 | -0.33 |
JPY | 27.04 | 0.20 |
CNY | 55.24 | -0.02 |
CHF | 459.07 | 2.01 |