
Արմինֆո. Առաջին անգամ Հայաստանում հնարավոր է СБП-ի միջոցով ստանալ ակնթարթային փոխանցումներ easywallet-ի հաշվին ռուսական 190 բանկերից՝ Տինկոֆֆից, Սբերբանկից, ՎՏԲ բանկից, Գազպրոմբանկից, Ալֆա-Բանկից և այլն։ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով։
Ռուսական բանկերից գումար ստանալու համար easywallet-ի օգտատերը պետք է մուտք գործի իր easywallet հաշիվ, սեղմի «Հաշվի համալրում» (+) կոճակը հավելվածի գլխավոր էջում, ընտրի СБП, ապա մուտքագրի անհրաժեշտ գումարի չափը և սեղմի «Համալրել», իսկ վերջում ընտրի հարցման հղումով СБП օգտատիրոջ հետ կիսվելու եղանակներից մեկը։
Այս քայլերի արդյունքում СБП օգտատերը կստանա հարցումը։ Անցնելով հղումով՝ նա կկարողանա ընտրել իր բանկը տրված ցանկից և կատարել փոխանցումը բանկային հավելվածի միջոցով։
Իսկ easywallet-ի օգտատերը անմիջապես կտեսնի փոխանցված գումարն իր հաշվին և կկարողանա այն փոխանցել իր քարտին կամ օգտագործել հենց հավելվածում՝ վճարելով 1000+ վճարատեսակների համար։
Ռուսական 190 բանկերից փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է ներբեռնել easywallet, գրանցվել և նույնականանալ, կցել բանկային քարտ կամ բացել անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում։
Փոխանցումներն իրականացվում են «Մոնետա» ոչ բանկային վարկային կազմակերպություն ՍՊԸ-ի հետ համագործակցության շրջանակներում։ «Իզի Փեյ» ՍՊԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
RUB | 4.83 | -0.01 |
USD | 379.42 | -0.91 |
EUR | 441.46 | -1.78 |
GBP | 509.18 | -2.44 |
CAD | 272.94 | -0.93 |
JPY | 23.94 | -0.03 |
CNY | 54.46 | -0.08 |
CHF | 473.98 | -0.84 |

