Երկուշաբթի, 3 Հունիսի 2024 10:41

Արդշինբանկի և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդները կարող են օգտվել բանկոմատների ընդլայնված ցանցից  

Արդշինբանկի և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդները կարող են օգտվել բանկոմատների ընդլայնված ցանցից   

Արմինֆո.Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 1-ից Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկոմատներից կանխիկացում կատարելու դեպքում Արդշինբանկի քարտապանների համար գործում են Արդշինբանկի բանկոմատներից կանխիկացման պայմանները։

Նմանապես, Արդշինբանկի բանկոմատներից կանխիկացում կատարելու դեպքում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի քարտապանների համար գործում են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկոմատներից կանխիկացման պայմանները։

Արդշինբանկի և HSBC Բանկ Հայաստանի բանկոմատների ցանցին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումներով.

https://ardshinbank.am/Information/branch-atm?lang=hy

https://www.hsbc.am/branch-finder/