Երկուշաբթի, 3 Հունիսի 2024 18:46
Ալինա Հովհաննիսյան

Մարտին Գալստյան. Անշարժ գույքի շուկայի հագեցվածության մակարդակը բավականին բարձր է

Մարտին Գալստյան. Անշարժ գույքի շուկայի հագեցվածության մակարդակը բավականին բարձր է

Արմինֆո. Անշարժ գույքի գների ինդեքսները չեն արտացոլում այն իրականությունը, որը մենք ունենք՝ մեր մասնագետների գնահատմամբ։ Այդ մասին հունիսի 3 - ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

 

"Վերջին ժամանակները, չնայած այն հանգամանքին, որ կա շարունակական ակտիվություն, անշարժ գույքի շուկայի հագեցվածության մակարդակը բավականին բարձր է>, - կարծում է նա։

 

Վկայակոչելով ոլորտի մասնագետների կարծիքը' ԿԲ ղեկավարը նշել է, որ Հայաստանի անշարժ գույքի շուկան գտնվում է անորոշության բարձր մակարդակի կետում: "Եթե նախկինում մենք տեսնում էինք, որ շուկան գտնվում է գծային կամ ոչ գծային աճի շարունակական փուլում, ապա այժմ այդ միտումը չկա։ Կան բեկումնային պահի եւ անորոշության ռիսկեր, ինչը պայմանավորված է անշարժ գույքի շուկայում բաց գնային "gap"-ի էական մակարդակով", - նշել է Գալստյանը։

 

Նշենք, որ Անշարժ գույքի կադաստրի տվյալների համաձայն, Երևանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի միջին շուկայական արժեքը 2024թ. առաջին եռամսյակում կազմել է 457.3 հազ.դրամ/1քմ, ինչը 12.9% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Մարզերում գներն աճել են 16.3% - ով' կազմելով 144 հազ. դրամ/1 քմ: