
Արմինֆո.Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը Եվրասիական տնտեսական միության պարենային անվտանգության ապահովման բոլոր ուղղությունների իրականացման համար: Այդ մասին Մինսկում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ "ԵԱՏՄ պարենային անվտանգությունը" լիագումար նիստի ժամանակ։
Նրա ասելով՝ ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված ջանքերն ու համատեղ աշխատանքը թույլ կտան հասնել կայուն պարենային անվտանգության և ապահովել մեր քաղաքացիների բարեկեցությունը: "Ցանկանում եմ հաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ գործադրելու բոլոր անհրաժեշտ ջանքերը ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման հիմնական ուղղությունների իրականացման համար", - ասել է նա:
Գրիգորյանի խոսքով ՝ պարենային անվտանգության հարցը ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթություններից մեկն է:
RUB | 4.99 | 0.04 |
USD | 379.10 | 0.24 |
EUR | 452.72 | 3.39 |
GBP | 522.48 | 4.58 |
CAD | 279.57 | 2.61 |
JPY | 24.71 | 0.04 |
CNY | 54.57 | 0.09 |
CHF | 493.36 | 5.77 |

