Երեքշաբթի, 4 Հունիսի 2024 16:29
Ալեքսանդր Ավանեսով

Պապոյան. Արտահանման զարգացման ռազմավարությունը, գործնականում, պատրաստ է

Պապոյան. Արտահանման զարգացման ռազմավարությունը, գործնականում, պատրաստ է

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է արտահանման զարգացման ռազմավարության նախագիծ: Այդ մասին հունիսի 4-ին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ Հայաստանի  2023թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ։

 

Նրա խոսքով, ռազմավարությունը, գործնականում, պատրաստ է, մնում է մի շարք աննշան լրացումներ կատարել, որից հետո փաստաթուղթը կներկայացվի Ազգային ժողով: "Մեր գնահատականներով, փաստաթուղթը պետք է քննարկվի առնվազն չորս հանձնաժողովներում", - ասել է նախարարը, հավելելով, որ ռազմավարությունում ներկայացված է այն ապրանքների ամբողջ ցանկը, որոնք զարգացման ներուժ ունեն: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են USAID-ի եւ Եվրամիության փորձագետները, որոնց ջանքերով բացահայտվել են Հայաստանի արտահանման հնարավորությունները, ինչպես նաեւ ընդլայնվել է հայրենական արտադրանքի մատակարարումների աշխարհագրությունը: Օրինակ ՝ ապրանքների որոշակի մասը կարող է արտահանվել Մերձավոր Արևելքի շուկաներ, մյուս խումբը՝ Չինաստան և ԵՄ երկրներ, երրորդ խումբը ՝ Ռուսաստան և ԱՄՆ և այլն։

 

Ընդ որում, բոլոր ապրանքները բաժանվում են չորս կատեգորիաների. գործող շուկաներ՝ որոշակի ապրանքներ, որոշակի ապրանքներ՝ նոր շուկաներ, նոր ապրանքներ՝ գործող շուկաներ և նոր ապրանքներ ՝ նոր շուկաներ։