Հինգշաբթի, 6 Հունիսի 2024 12:11
Կարինա Մելիքյան

Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագանում է, և որպես շարժիչ ուժ հանդես են գալիս առևտրի ոլորտն ու արդյունաբերության հատվածը

Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագանում է, և որպես շարժիչ ուժ հանդես են գալիս առևտրի ոլորտն ու արդյունաբերության հատվածը

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-ապրիլին արագացել է մինչև  տարեկան 13,2% (2023թ. նույն ժամանակահատվածի 12,2% - ից)։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, այժմ որպես աճի շարժիչ ուժ հանդես է գալիս ոչ միայն առեւտրի ոլորտը, այլեւ՝ արդյունաբերության հատվածը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ ։

 

Դատելով վերջնական վիճակագրական հաշվետվության մեջ նշված արդյունաբերական ոլորտի տվյալներից՝ արդյունաբերական արտադրության բարձր աճն արդեն չի բխում ոսկերչական արդյունաբերությունից, որը նախորդ ժամանակահատվածներում մի քանի անգամ աճ է գրանցել՝ այժմ հայտնվելով անկման մեջ։ Մասնավորապես, արդյունաբերության հատվածի բարձր աճն այժմ առավելապես ապահովվում է հիմնական մետաղների, էլեկտրական սարքավորումների արտադրությամբ, իսկ մի փոքր ավելի պակաս չափով՝ պատրաստի մետաղական արտադրանքի, կահույքի, փայտամշակման արդյունաբերության, կաշվի արտադրության և մետալուրգիական արդյունաբերության արտադրությամբ։ Ընդ որում, հենց հիմնական մետաղների արտադրությունն է այժմ առաջատար արդյունաբերական ոլորտում ոչ միայն մի քանի անգամ աճի տպավորիչ տեմպերով, այլեւ՝ ծավալով, մինչդեռ, նախկինում առաջին տեղը զբաղեցնում էր սննդի արդյունաբերությունը, որի ձգձգվող անկումը հանգեցրել է առաջնության կորստի։