Ուրբաթ, 7 Հունիսի 2024 18:39

Արմսվիսբանկը հունիսի 10-ից տեղաբաշխում է պարտատոմսերի 3 թողարկումներ

Արմսվիսբանկը հունիսի 10-ից տեղաբաշխում է պարտատոմսերի 3 թողարկումներ

Արմինֆո.Արմսվիսբանկը 2024թ. հունիսի 10-ից սկսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երեք թողարկումներ:

 

Պարտատոմսերը կթողարկվեն ՀՀ դրամով (անվանական արժեքը` 50,000 ՀՀ դրամ), ԱՄՆ դոլարով (անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար) եւ Եվրոյով (անվանական արժեքը` 100 եվրո) 4 տարի մարման ժամկետով:

 

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է.

 

  • ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերի համար՝ տարեկան 10.20%,
  • ԱՄՆ դոլարով պարտատոմսերի համար՝ տարեկան 6.25%,
  • Եվրոյով արտահայտված պարտատոմսերի համար՝ տարեկան 5.00%:

 

Բոլոր թողարկումների արժեկտրոնները նախատեսվում են վճարվել կիսամյակային պարբերականությամբ: Հատկանշական է, որ ֆիզիկական անձ, ինչպես նաև ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ ներդրողների կողմից ձեռքբերված պարտատոմսերից ստացված եկամուտները եկամտային հարկով չեն հարկվում:

 

Թողարկման անվանական ծավալը կազմում է համապատասխանաբար՝ 5 մլրդ ՀՀ դրամ, 15 մլն ԱՄՆ դոլար եւ 5 մլն եվրո:

 

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով` պարտատոմսերի ձեռք բերման համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով: Հայտերի ընդունման ժամանակահատված է սահմանված 10.06.2024թ. ժամը 10:00-ից մինչեւ 30.09.2024թ. ժամը 16:00-ն:

 

Պարտատոմսերի թողարկումից ներգրավված միջոցների զգալի մասն ուղղվելու է կայուն նախագծերի ֆինանսավորմանը:

 

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, վերջնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ:

 

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՝ հետեւյալ հեռախոսահամարներով. (+37460) 757001, (+37411) 757001:

 

Միաժամանակ հիշեցնենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը մինչ այժմ տեղաբաշխել է պարտատոմսերի 18 թողարկումներ (9 թողարկումները արտահայտված ԱՄՆ դոլարով, 5-ը՝ ՀՀ դրամով և 4-ը` Եվրոյով): Բոլոր տեղաբաշխումերի արդյունքում Բանկին հաջողվել է հավաքագրել 34 մլրդ ՀՀ դրամի, 61 մլն ԱՄՆ դոլարի և 27 մլն 400 հազար եվրոյի չափով դրամական միջոցներ:

Բանկի 7 թողարկումները հաջողությամբ մարվել են:

Ներկայումս շրջանառության մեջ գտնվող 11 թողարկումները (6 թողարկումները արտահայտված են ԱՄՆ դոլարով, 3-ը՝ ՀՀ դրամով և 2-ը` Եվրոյով) ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում:

Պարտատոմսերի իրացվելության ապահովման նպատակով Բանկը մշտապես օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից, որի շրջանակում շուկա ստեղծողը Հայստանի ֆոնդային բորսայում կապահովի պարտատոմսերի երկրողմանի գնանշումներ: Բանկը նախատեսում է օգտվել նաև շուկա ստեղծողի ծառայություններից ներկայումս տեղաբաշխվող պարտատոմսերի համար: