Արմինֆո.Դեկտեմբերի 3-5-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կահիրե քաղաքում կանցկացվի «Food Africa 2024» սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսը, որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։
Հիմնական ոլորտներն են սննդի և խմիչքի արդյունաբերությունը։ Ցուցահանդեսին անցյալ տարիներին մասնակցել են 63 երկրների ներկայացուցիչներ՝ այդ թվում 500-ից ավել գնորդներ, տեղի են ունեցել 3000-ից ավել բիզնես հանդիպումներ։
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական հայկական տաղավարով: Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին կմասնակցեն 30 երկրների արտադրողներ: Սպասվում է ավելի քան 25 հազար այցելու։ Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են. հրուշակեղեն, ըմպելիքներ, պահածոյացված և սառեցված մթերքներ, համեմունքներ, թարմ մրգեր և բանջարեղեն, հացահատիկ, ալյուր, խոտաբույսեր, միս և թռչնամիս, կաթ, պանիր և կաթնամթերք, ընկույզ և չրեր, յուղեր, օրգանական և դիետիկ սնունդ, թեյ, սուրճ և բուսական թուրմեր:
Նշենք, որ Food Africa-ն մայրցամաքի խոշորագույն միջազգային առևտրային ցուցահանդեսն է, որը մասնագիտացած է սննդի և ագրոարդյունաբերության ոլորտում: Միջոցառումը համատեղում է ժամանակակից ցուցահանդեսային ձևաչափ, բիզնես միջոցառումների հարթակ և պայմանագրերի կնքման եզակի b2b հարթակ: Մասնակիցները հնարավորություն կունենան մուտք գործել ոչ միայն Եգիպտոսի պարենային մեգաշուկա, այլև՝ Աֆրիկայի արագ զարգացող գյուղատնտեսական ճյուղ
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.04 | 0.04 |
USD | 396.58 | -0.13 |
EUR | 413.36 | 3.40 |
GBP | 497.27 | 4.40 |
CAD | 277.74 | 2.59 |
JPY | 25.98 | 0.42 |
CNY | 54.53 | -0.23 |
CHF | 440.16 | 3.59 |