Երեքշաբթի, 11 Հունիսի 2024 15:03

C360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ում

C360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ում

Արմինֆո.Կոնվերս Բանկի C360 բանկային ծառայությունների փաթեթները հասանելի են Converse Mobile-ում: Այսուհետ մուտք գործելով հավելված` օգտատերերը հնարավորություն կստանան բաժանորդագրվել Neo, Ultra և Elite բանկային ծառայությունների փաթեթներից որևէ մեկին և օգտվել մի քանի բանկային ծառայություններից միասնական` ավելի ցածր սակագնով:

Neo, Ultra և Elite փաթեթների շրջանակներում հաճախորդներին կտրամադրվեն վճարային քարտեր, հաշվարկային և կուտակային հաշիվներ, տարբեր արժույթներով Visa վիրտուալ քարտեր, վարկային սահմանաչափի ու անվճար կանխիկացման հնարավորություն: Անվճար կլինեն տեղեկանքները, քաղվածքները, քարտով/երով կատարված գործարքների վերաբերյալ SMS ծանուցումները:

Պայմանավորված սակագնային պլանով` հաճախորդները կստանան ճամփորդական ապահովագրություն՝ տարեկան 30 օրվա համար, կկարողանան անհատական դեպոզիտային պահատուփ վարձակալել 10% զեղչված սակագնով: Visa պրեմիում քարտապանները կօգտվեն հավելյալ առաջարկներից, զեղչերից և հնարավորություներից:

Converse Mobile-ում փաթեթի փոփոխության հնարավորությունը հասանելի կդառնա առաջիկայում: