
Արմինֆո. Իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքի չափը նվազում է 75 տոկոսով՝ դառնալով 25 000 դրամ։ Այդ մասին ասվում է Ներքին գործերի նախարարության հաղորդագրությունում։
«Նշենք, որ նկատի ունենալով վերոնշյալ բոնուսային համակարգի գոյությունը՝ ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում վերջերս ներդրված՝ տուգանքի գումարը 50 %-ով և 30 %-ով պակաս վճարելու բոնուսային նոր համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար սահմանված 100 հազար դրամ տուգանքի դեպքում», - նշվում է հաղորդագրությունում։
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով ՝ 2024թ. մայիսի 1-ի դրությամբ կա 657 078 միավոր ԱՊՊԱ ապահովագրագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոց, որի տարեկան աճը կազմել է 7,2 տոկոս կամ 44 056 միավոր: Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին կնքվել է 388 151 ԱՊՊԱ պայմանագիր, որի 32 տոկոսը կամ 124 570-ը՝ E-ապահովագրագիր:
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

