
Արմինֆո. EasyPay ընկերության ու Ֆորա-Բանկի համագործակցության շնորհիվ հնարավոր են 0% միջնորդավճարով ակնթարթային փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան։ Փոխանցումները հնարավոր է կատարել «ФОРА-БАНК» հավելվածից easywallet հաշվին՝ մուտքագրելով ստացողի հեռախոսահամարը։
Ֆորա-Բանկի հավելվածից փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է՝
Փոխանցված գումարը անմիջապես հասանելի կլինի easywallet օգտատիրոջ հաշվին:
Փոխանցման նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 150 000 ռուբլի՝ մեկ գործարքի կամ մեկ օրվա ընթացքում կատարվող գործարքների համար։ Մեկ հաճախորդի գործարքների ամսական սահմանաչափը 1 000 000 ռուբլի է՝ հաշվի առնելով տվյալ ծառայության միջոցով կատարված բոլոր փոխանցումները: Գումարի փոխանցման արժույթը ռուբլին է, ստացման արժույթը՝ դրամը։ Գործարքի համար միջնորդավճար չի գանձվում։
Ֆորա-Բանկից փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է ներբեռնել easywallet, գրանցվել և նույնականանալ, կցել բանկային քարտ կամ բացել անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում։
RUB | 4.84 | 0.01 |
USD | 380.33 | -0.50 |
EUR | 443.24 | -1.04 |
GBP | 511.62 | -1.32 |
CAD | 273.87 | -0.44 |
JPY | 23.97 | -0.01 |
CNY | 54.54 | -0.05 |
CHF | 474.82 | -2.17 |

