Չորեքշաբթի, 12 Հունիսի 2024 17:10
Ալեքսանդր Ավանեսով

Փաշինյան. սկսվել է աղետի գոտու վերականգնման առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի մշակման աշխատանքը

Փաշինյան. սկսվել է աղետի գոտու վերականգնման առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի մշակման աշխատանքը

Արմինֆո. Չնայած ջրհեղեղի հետևանքների առնչությամբ առաջացած դժվարություններին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զարմացրել և ցնցել է տեղի բնակչության դրական էներգիան:

 

Հունիսի 12-ին ելույթ ունենալով  Ազգային ժողովում կառավարության ժամին՝ Փաշինյանը նշեց, որ դա մեծապես կապված է տեղերում իրականացվող օպերատիվ աշխատանքների հետ: Աղետի հետևանքների վերացման օպերատիվ շտաբի ղեկավար, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գործնականում, շուրջօրյա ռեժիմով գտնվում է աղետի գոտում:

 

Փաշինյանը, ընդգծելով բազմաթիվ խնդիրների առկայությունը, նշել է առաջնահերթ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը՝ իմանալու համար, թե որտեղից սկսել: Հենց առաջին որոշումը պետք է լինի տեղի բնակիչներին բնակարանային պայմանների վերականգնման հարցում աջակցություն ցուցաբերելը։ Դրա համար շատ կարևոր է արագ ընդունել տուժած բնակարանների վերանորոգման միջոցառումների արդյունավետ ծրագիր ՝ ապահովելով գույքի նվազագույն կարիքները: Այժմ, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, աշխատանքներ են տարվում այդ ծրագրի մշակման ուղղությամբ ։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ կառավարությունը կաջակցի նաև այն գործարարներին, որոնց ձեռնարկությունները հայտնվել են տարերքի հարվածի տակ: Այստեղ հաշվի կառնվի նախորդ ժամանակաշրջանի շրջանառությունը, շենքերի, սարքավորումների և գույքի ներկա վիճակը, ինչը թույլ կտա գործարարներին որոշակի նյութական օգնություն ցուցաբերել: Կֆինանսավորվեն նաև քաղաքացիների  մեքենաների կորուստները։

 

Հիշեցնենք, որ մայիսի 25-26-ին հորդառատ անձրևների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով, որը հանգեցրել է ջրհեղեղների, կառավարությունն աղետի գոտի է հայտարարել Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ: Երկու մարզերին հրատապ խնդիրների լուծման համար հատկացվել է 300 մլն դրամ ։ Տարերքը վնասել է ճանապարհներ, կամուրջներ ու երկաթուղային գծեր։ Աղետի հետևանքների վերացման նպատակով ձևավորվել է օպերատիվ խումբ ՝  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: