
Արմինֆո.Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի անդամներն այցելեցին OVIO-ի՝ տարածաշրջանում եզակի և խոշորագույն Տվյալների մշակման կենտրոն։
OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով և հնարավորություններով։ Այն միակն է Հայաստանում, որ կառուցված է ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտներին համապատասխան և ներառում է 210-ից ավելի դարակաշարեր։ Այն հնարավորություն է տալիս՝ ապահովելու տվյալների անվտանգ մշակում, պահպանում մեծ և փոքր բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար։
Շրջայցի ընթացքում OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը մանրամասն ներկայացրեց տվյալների մշակման կենտրոնի ենթակառուցվածքները և ամպային լուծումները։
Այցելուները, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, ընդգծեցին Տվյալների մշակման կենտրոնի կարևոր դերը ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և ենթակառուցվածների զարգացման հարցում։
OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնում մատուցվում են համատեղակայման (colocation) և ամպային ծառայություններ։
RUB | 4.70 | -0.03 |
USD | 381.72 | -0.40 |
EUR | 442.60 | -1.19 |
GBP | 502.04 | -0.14 |
CAD | 272.05 | -0.13 |
JPY | 24.65 | -0.05 |
CNY | 53.71 | -0.11 |
CHF | 479.73 | -2.50 |

