Արմինֆո.2024 թվականի հունիսի 17-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է - AMANLBB2QER7 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․
Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2024թ․-ի հունիսի 17-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 16-ը ներառյալ։
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև առցանց՝ մի քանի հպումով, առանց Բանկի մասնաճյուղ այցելելու։ Պարզապես IDBanking.am առցանց հարթակում մուտք գործեք «Արժեթղթեր» բաժին, ընտրեք պարտատոմսերի տեսակը և քանակը և կատարեք գնում։
Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։
Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել՝ անցնելով հղումով։
Պարտատոմսերը թողարկվելու են Կենտրոնական բանկի նախագահի 18 հոկտեմբերի 2023թ. թիվ 1/520 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակներում: Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
![]() | 4.45 | 0.01 |
![]() | 388.33 | 0.13 |
![]() | 414.93 | -1.34 |
![]() | 491.47 | -0.96 |
![]() | 283.72 | -0.45 |
![]() | 24.23 | -0.12 |
![]() | 53.44 | -0.01 |
![]() | 432.44 | -2.03 |