
Արմինֆո. Շիրակի մարզն այսօր ամբողջությամբ շինհրապարակ է, և, իմ կարծիքով, "աղետի գոտի" արտահայտությունն այլևս չի առնչվում մեր մարզին: Այդ մասին հունիսի 27-ին լրագրողներին հայտարարել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Հարցին, թե որքանով է մարզը պատրաստ առատ տեղումների, հեղեղումների դեպքում միջոցներ ձեռնարկել, Մուրադյանը պատասխանել է, որ վերջերս, երբ ողջ երկրով մեկ հորդառատ անձրևներ էին տեղում, և տեղումների քանակը նորմայից բարձր էր, այդ թվում ՝ Շիրակում, այցելել է բոլոր ջրամբարները, այդ թվում ՝ Թավշուտի , Կառնուտի, Հոռոմի և Արփիի: Այս համատեքստում մարզպետն ընդգծել է, որ որևէ սպառնալիք չի գրանցվել, թեև Արփիի 105 խմ ծավալով ջրամբարն ամբողջությամբ լցված է եղել:
