
Արմինֆո.Moody’s հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի՝ ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը՝ B1-ից Bа3-ի՝ կայուն հեռանկարով։
Միաժամանակ Moody's-ը բարձրացրել է վարկարժանության հիմնական գնահատականը (BCA)՝ b1-ից ba3, բարձրացրել է բանկի՝ ազգային արժույթով և արտարժույթով կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ վարկանիշը (CRRs)՝ Ba3-ից Ba2, ինչպես նաև բարձրացրել է կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ գնահատականը (CR գնահատական) Ba3(cr)-ից Ba2(cr)-ի:
Նշենք, որ IDBank-ի երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշները և վարկարժանության հիմնական գնահատականը (BCA) գտնվում են նույն մակարդակի վրա, ինչ ՀՀ սուվերեն թողարկողի վարկանիշն է։
IDBank-ի վարկանիշի բարձրացումը պայմանավորված է վերջին երկու տարիներին բանկի վարկային պորտֆելի որակի էական բարձրացմամբ, կորպորատիվ կառավարման բարելավմամբ, ինչպես նաև բանկի շահութաբերության աճով։
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

