Երկուշաբթի, 1 Հուլիսի 2024 10:35
Ալեքսանդր Ավանեսով

Wizz Air ավիաընկերությունը մեկնարկել է Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղով չվերթերը

Wizz Air ավիաընկերությունը մեկնարկել է Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղով չվերթերը

Արմինֆո. Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 1-ից մեկնարկել է Բուդապեշտ-Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը: Այդ մասին հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ:

 

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», - ասվում է հաղորդագրությունում: