Արմինֆո.Օրեր առաջ Ներս Արի հաղորդմանը հյուրընկալվել էին IDBank-ի Մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը և Էկոհամակարգի զարգացման և գործընկերների հետ համագործակցության մենեջեր Գոհար Ղուկասյանը։ Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը։
Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի․ այսինքն՝ կուտակված միավորները կարելի է ամբողջությամբ օգտագործել ցանկացած տեսակի գնումների համար։ Անհրաժեշտ է միայն սքանավորել QR կոդը Idram&IDBank հավելվածով և համակարգը, ի թիվս վճարման այլ աղբյուրների, կառաջարկի նաև idcoin-ը։
idcoin-ը հնարավոր է օգտագործել նաև կոմբո-վճարումների ժամանակ։ Համակարգն ավտոմատ կառաջարկի վճարել idcoin-ով, և եթե idcoin-ի մնացորդը չբավարարի, ապա գումարի մնացած մասը Ձեր ընտրությամբ կարող է գանձվել ինչպես Ձեր` IDBank-ի քարտերից ու հաշիվներից կամ Իդրամ դրամապանակից, այնպես էլ Idplus լոյալության հարթակում առկա բոնուսներից ու նվեր քարտերից։
idcoin-ի ստացման, օգտագործման ու այլ մանրամասների մասին կարող եք իմանալ զրույցից՝ դիտելով հոլովակը։
![]() | 4.41 | 0.00 |
![]() | 387.97 | -0.27 |
![]() | 419.05 | 1.34 |
![]() | 494.93 | 1.79 |
![]() | 284.83 | 1.01 |
![]() | 24.09 | 0.12 |
![]() | 53.36 | -0.02 |
![]() | 431.08 | 1.18 |