Արմինֆո.Օֆշորային սխեմաները Հայաստանում բավականին տարածված են։ Նման գնահատականով ՀՀՀ-ի հարցազրույցում հանդես է եկել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Բանն այն է, որ, ինչպես նշել է Բադասյանը, երկիրը կարող է եւ չլինել օֆշորային, բայց նրա հետ կնքված կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագիրը կարող է որոշակի առավելություններ տալ: Սույն համաձայնագրերի նպատակն է վերացնել երկու պետությունների միջև արտաքին առևտրում կրկնակի հարկումը, թույլ չտալ հարկային խտրականություն կողմերի տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, բացառել գույքի և եկամուտների կրկնակի հարկումը, ինչպես նաև ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային միջավայր բիզնեսի համար: Բայց լինում են իրավիճակներ, երբ այդ համաձայնագրերը կիրառվում են այնպես, որ ստացվում է կրկնակի <չհարկում> - հարկ չի գանձվում ոչ այստեղ, ոչ այնտեղ:
<Մենք 2019-2021 թվականներին ուսումնասիրություն ենք կատարել և արձանագրել, որ մոտ 3 տարվա կտրվածքով Հայաստանից ոչ ռեզիդենտներին վճարվում է 616 մլրդ դրամի եկամուտ, որը կամ չի հարկվում, կամ հարկվում է նվազեցված դրույքաչափերով: Ընդ որում, այս տվյալներում հաստատ կան դեպքեր, երբ երկու կողմից էլ հարկվող չեն>, - նշել է Բադասյանը։ Մասնավորապես, Բադասյանի ասելով, լուրջ խնդիրներ են առաջացնում Արաբական Միացյալ Էմիրությունների, Լյուքսեմբուրգի և Կիպրոսի հետ կնքված կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը: <Մենք ունենք նախնական գնահատական, թե ինչ կորուստներ կարող են լինել: Խիստ նախնական գնահատականներով՝ հարկման ենթակա է շուրջ 50-60 մլրդ դրամ, - նշել է ՀՀ գլխավոր հարկայինը։
Նշենք, որ Հայաստանը կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրեր է կնքել աշխարհի շուրջ 50 երկրների հետ:-