
Արմինֆո.Կոնվերս Բանկը հաջողությամբ, վաղաժամկետ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը հիմնականում ձեռք են բերել ֆիզիկական անձ հաճախորդները. նրանց զգալի մասը նախապատվությունը տվել է Converse Mobile հավելվածով գործարքների իրականացմանը:
Առաջիկայում՝ ցուցակումից հետո, պարտատոմսերը կսկսեն շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում՝ հասանելի դառնալով պարտատոմսերի երկրորդային շուկայում:
Կոնվերս Բանկում գոհունակությամբ են փաստել դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտը և հիշեցրել, որ ավելի վաղ՝ թողարկման մեկնարկից մի քանի օր հետո ամբողջությամբ տեղաբաշխվել էին նաև Բանկի դրամային պարտատոմսերը:
«Բանկի կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը վկայում է դրանց մրցունակության և ներդրումների այլընտրանքային հնարավորությունների նկատմամբ հետաքրքրության մասին: Մինչև տարեվերջ Կոնվերս Բանկը հանդես կգա ներդրումային ևս մեկ՝ նոր առաջարկով»,- ասել են Բանկում:
Նշվել է, որ պարտատոմսերում կատարվող ներդրումները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, իսկ Հայաստանի Ֆոնդային բորսայում մինչև 2024թ․ դեկտեմբերի 31-ը ցուցակված պարտատոմսերից ստացվող եկամուտների նկատմամբ հարկեր չեն կիրառվում:
RUB | 4.76 | 0.04 |
USD | 382.28 | 0.19 |
EUR | 443.94 | 1.90 |
GBP | 502.81 | 1.36 |
CAD | 273.14 | 0.55 |
JPY | 24.72 | 0.05 |
CNY | 53.87 | 0.19 |
CHF | 480.49 | 2.58 |

