Արմինֆո.Իդրամով ոչ միայն վճարելն, այլ նաև վճարում ընդունելը դարձել է must-have։ Անհպում, անվտանգ, արագ և մի շարք առավելություններով․ Իդրամով վճարում ընդունելու և գործընկեր դառնալու մասին զրուցել ենք Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանի հետ։
Հարցը բավականին ընդգրկուն է, այնպես որ ամեն ինչի մասին՝ հերթով (խմբ․ ժպտում է)։
Իդրամով վճարում ընդունելը մատչելի է
Վաճառակետերը հաճախ են նախընտրում անկանխիկ վճարումն ընդունել Իդրամով, և դրա համար երկու հիմնական պատճառ կա․ նախ, Իդրամով ավելի մատչելի է, քանի որ մենք բիզնեսին առաջարկում ենք հնարավոր ամենացածր միջնորդավճարը, բացի այդ վաճառակետը նույն օրը ստանում է գնումների համար վճարված գումարները։ Մի կարևոր հանգամանք ևս, վաճառակետից գանձվում է միևնույն միջնորդավճարը՝ անկախ նրանից, թե հաճախորդը որպես վճարման աղբյուր ընտրել է Իդրամ հաշիվը, IDBank-ի հաշիվը կամ քարտը, թե կցված քարտը՝ տեղական, թե միջազգային։
Rocket Line թվային ապառիկ
Այն պահից, երբ վաճառակետը Իդրամով վճարում է սկսում ընդունել, ավտոմատ կերպով կարող է վճարում ընդունել նաև Rocket Line թվային ապառիկով։ Սա նշանակում է, որ հաճախորդները կարող են գնումներ կատարել՝ անկախ նրանից՝ իրենց հաշվին ունեն բավարար գումար, թե ոչ։ «Գնիր հիմա, վճարիր հետո» սկզբունքը հաճախորդին հնարավորություն է տալիս օգտվել ծառայությունից կամ ձեռք բերել ցանկալի իրը, իսկ վաճառակետի համար հաճախորդների քանակի և վաճառքի ծավալների աճ է ապահովում։
Հաճախորդներին բոնուսների և նվեր-քարտերի տրամադրման հնարավորություն
Մեզ հետ համագործակցող վաճառակետերը հնարավորություն ունեն իրենց հաճախորդներին տրամադրել բոնուսներ և թվային նվեր-քարտեր, ընդ որում, թե առաջինը, թե երկրորդը արտացոլվում է անմիջապես Idram&IDBank հավելվածում, այսինքն հաճախորդը կարիք չունի լրացուցիչ քարտեր պահել դրամապանակում։ Վճարում կատարելիս հաճախորդը հենց հավելվածում տեսնում է իր բոնուսներն ու նվեր-քարտերը և, անհրաժեշտության դեպքում, կարող է վճարել դրանցով, իսկ եթե գումարը չի բավականացնի ընտրել այլ հաշիվներ կամ քարտեր, այսինքն կոմբո վճարում կատարել։ Վաճառակետի տեսանկյունից սա հաճախորդների ներգրավման և իրենց հաճախորդների համար տարբեր ակցիաներ իրականացնելու, հաճախորդներին շնորհակալություն հայտնելու գործուն եղանակ է։
Idcoin լոյալության միավորների տրամադրում, խաղարկություններ և ակցիաներ
Բոլորովին վերջերս Իդրամը և IDBank-ը ներդրել են լոյալության նոր միավոր՝ idcoin, որը Իդրամի օգտատերերը օրինակ կարող են ստանալ ուղղակի ակտիվ լինելու համար։ Կուտակված idcoin-Ները մեր օգտատերերը կարող են ծախսել ամենուր, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն՝ վճարելով անհպում՝ QR-ով։ Բացի այդ Իդրամը պարբերաբար իրականացնում է խաղարկություններ, որոնց արդյունքում տարբեր վաճառակետերում աճում են վաճառքների ծավալները, գործարքների թիվը և այլն։ Այսինքն վաճառակետի համար Իդրամով վճարում ընդունելը դառնում է հաճախորդի՝ տվյալ վաճառակետից օգտվելու, իսկ հետագայում՝ նաև վերադառնալու երաշխիք։
Նպաստում է բարեգործության ու սոցիալական պատասխանատվությանը
Ինչպես գիտեք, Իդրամը IDBank-ի հետ միասին արդեն 4 տարի է՝ իրականացնում է «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը։ Այսինքն, ամեն անգամ, երբ Idram&IDBank հավելվածով, երկու ընկերությունների առցանց հարթակներով և տերմինալներով վճարում է կատարվում, ընկերությունները մեկ դրամ փոխանցում են «Մի դրամի ուժին», որը այս տարիների ընթացքում 170 մլն դրամից ավել գումար է փոխանցել Հայաստանում գործող տարբեր բարեգործական հիմնադրամների։ Սա նշանակում է, որ վաճառակետը, ունենալով Իդրամով վճարման հնարավորություն, նպաստում է բարեգործության ընդլայնմանը։ Չէ որ, որքան շատ վճարումներ, այնքան շատ «մի դրամներ» են ուղղվում մեր երկրի կրթական, առողջապահական, պաշտպանական կամ բնապահպանական հարցերի լուծմանը։ Մենք արդեն հատել ենք 172 մլն դրամի սահմանը, աջակցել ենք շուրջ 30 հիմնադրամների, և դեռ շարունակելու ենք բարին գործել։
Իրավացի եք, վաճառակետի համար իր հաճախորդի նկատմամբ լոյալության և լավ սպասարկման պայմաններից մեկն էլ արագ և առանց քաշքշուկի գումարի վերադարձ ապահովելն է։ Իդրամով վճարման դեպքում մեր կողմից ներդրված համակարգի շնորհիվ գումարի վերադարձը հնարավոր է կատարել ակնթարթորեն։ Հաճախորդը կարիք չունի դիմելու, սպասելու կամ այլ քայլեր ձեռնարկելու։ Վաճառակետը դա անում է մեկ-երկու հպումով՝ գումարի վերադարձ ապահովելով օգտատիրոջ դրամապանակին կամ հաշվին։
Idram&IDBank հավելվածում իսկապես ստեղծված է հնարավորություն սրճարաններում, ռեստորաններում թեյավճար թողնելու համար, ընդ որում կարող եք ընտրել ինչպես տոկոսային տարբերակը՝ 5%,10%, 15%, այնպես էլ մուտքագրել նախընտրելի գումարի չափը։ Համակարգում հաշիվները, որոնց փոխանցվում է Ձեր պատվերի գումարն ու թեյավճարը, առանձնացված են, ուստի կարող եք վստահ լինել, որ գումարը կհասնի հենց Ձեզ սպասարկող մատուցողին։ Այս լուծումն իդեալական է հատկապես քեշից լիովին հրաժարված մարդկանց համար․ անհրաժեշտ է միայն սմարթֆոն և Իդրամ, վճարումը կկատարվի ակնթարթորեն, հեշտ և անհպում։
Իդրամով կյանքը հեշտ է և ահա դրա ապացույցը։ Վճարել Իդրամով նշանակում է՝
Եթե ամփոփեմ՝ Իդրամը բոլորի համար է։ Մենք արդեն բազմիցս խոսել ենք այդ մասին, վստահ ենք, որ թե մեր օգտատերերը, թե մեզ հետ համագործակցող ընկերությունները համակարծիք են մեզ հետ։