
Արմինֆո.էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաք՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նշենք, որ «Իննոպրոմը» Ռուսաստանի և ԵԱՏՄ խոշորագույն արդյունաբերական ցուցահանդեսներից մեկն է, որն ամեն տարի անցկացվում է Եկատերինբուրգում՝ 2010 թվականից ի վեր: Ցուցահանդեսի տարածքն ընդգրկում է շուրջ 50 հազար քմ: Սպասվում են ավելի քան 46 հազար եզակի այցելուներ, գործարար ծրագրի շրջանակում կանցկացվի ավելի քան 100 միջոցառում: Այս տարի «Իննոպրոմ»-ն անցկացվում է "Տեխնոլոգիական գործընկերություն. կերտելով ապագայի պատկերը" թեմայով: