Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2024թ. հունվար-մայիսին աճել է տարեկան 3%-ով (մեկ տարի առաջվա 3,1% անկման դիմաց)՝ կազմելով
3 876.8 մլն կվտ/ժամ։ Ընդ որում, միայն մայիսին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 2%-ով՝ մինչև 681.6 մլն կվտ/ժամ: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Աղբյուրի համաձայն, 2024թ. հունվար-մայիսին 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՀԷԿ-երն արտադրության ծավալներն ավելացրել են 31,2%-ով՝ մինչև 888,7 մլն կվտ/ժամ, Հայկական ԱԷԿ - ը՝ 8,6%-ով՝ մինչև 1 397,7 մլն կվտ/ ժամ, ՋԷԿ-ը, ընդհակառակը, կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունը 18,6% - ով՝ մինչև 1 240,7 մլն կվտ/ժամ:
Արևային էլեկտրակայաններն էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացրել են տարեկան 26,4% - ով ՝ ապահովելով 349 մլն կվտ ծավալ։ Իսկ հողմային կայանները, ընդհակառակը, կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը 38,6%-ով՝ մինչև 0,7 մլն կվտ/ժամ:
RUB | 4.00 | 0.01 |
USD | 387.47 | 0.19 |
EUR | 420.95 | -0.80 |
GBP | 504.02 | -0.06 |
CAD | 281.18 | 0.32 |
JPY | 25.90 | -0.03 |
CNY | 54.41 | -0.04 |
CHF | 448.67 | -0.45 |