Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024 17:54
Կարինա Մելիքյան

Արմսվիսբանկը եվ Արմենիա Ինշուրանսը հուշագիր են ստորագրել

Արմսվիսբանկը եվ Արմենիա Ինշուրանսը հուշագիր են ստորագրել

Արմինֆո.ԱրմՍվիսԲանկը և Արմենիա Ինշուրանսը Լիզինգի առարկայի ձեռքբերման ֆինանսավորման շրջանակներում ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ԱրմՍվիսԲանկի և Արմենիա Ինշուրանսի համատեղ համագործակցության արդյունքում հաճախորդները հնարավորություն կունենան օգտվելու Լիզինգի կանխավճարի կամավոր ապահովագրությունից:

Այս համագործակցության շրջանակներում հաճախորդները Լիզինգի առարկայի ձեռքբերման գումարի մինչև 20% կանխավճարի վճարման փոխարեն կարող են կնքել ապահովագրության պայմանագիր:

Պայմանագիրը կնքվում է մինչև 1 տարի ժամկետով՝ տարեկան վերակնքելու պայմանով, մինչև Լիզինգի ժամկետի ավարտը: Ապահովագրավճարը կկազմի 4% Լիզինգի կանխավճարի (ապահովագրական գումարի) նկատմամբ:

Այս գործիքը առանձնահատուկ հնարավորություն է ստեղծում տնտեսվարողների համար դրամական միջոցների կառավարման և Լիզինգի առարկայի ձեռքբերման ֆինանսավորման հասանելիության առումով:

 

ԱրմՍվիսԲանկը տրամադրում է լիզինգ ՀՀ Կառավարության «Տնտեսության արդիականացման միջոցառման» շրջանակներում, որի նպատակն է տնտեսվարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Այն հնարավորություն կստեղծի բարձրացնելու արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակությունը և աշխատանքի արտադրողականությունը։

Ավելի մանրամասն`  https://bit.ly/45W2XIp