Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024 11:17

Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն. հայկական արբանյակները ոչ ոքի չեն խանգարում

Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն. հայկական արբանյակները ոչ ոքի չեն խանգարում

Արմինֆո.«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնի» գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը հաղորդագրություն է տարածել, որում հերքում է հայկական թերթերից մեկի տեղեկատվությունն այն մասին, թե հայկական թռչող սարքերը խանգարում են այլ երկրների արբանյակներին, եւ այդ երկրներն, իբր, դիմել են Հայաստանին՝ դրանք հեռացնելու խնդրանքով:

 

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում Հարությունյանը նշել է, որ Կենտրոնը ոչ մի պաշտոնական դիմում չի ստացել այն մասին, որ արբանյակները խանգարում են այլ երկրների սարքերին: «Հայաստանի արբանյակների կողմից օգտագործվող ռադիոհաճախականությունները խոչընդոտ չեն ստեղծել այլ պետությունների գործող արբանյակների ռադիոհաճախականությունների եւ արբանյակային ցանցերի համար: Մենք երբեք ոչ գրավոր, ոչ բանավոր գանգատ չենք ստացել որեւէ կառավարությունից», - ընդգծել է Հարությունյանը:

 

Ոչ հավաստի տեղեկատվության մեջ խոսք է գնացել Armsat-1 եւ Hayasat-1 արբանյակների մասին: