Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024 11:18
Ալեքսանդր Ավանեսով

Չինական China Southern Airlines ավիաընկերությունը կսկսի չվերթներ իրականացնել դեպի Երեւան

Չինական China Southern Airlines ավիաընկերությունը կսկսի չվերթներ իրականացնել դեպի Երեւան

Արմինֆո. Առաջին անգամ ուղիղ չվերթներ կիրականացվեն Երեւանից դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք: Այդ մասին հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ը:

 

Աղբյուրը նշում է, որ չվերթները կիրականացնի չինական China Southern Airlines ավիաընկերությունը: Ինչպես սպասվում է, Ուրումչի-Երեւան-Ուրումչի երթուղով առաջին  չվերթը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին: Թռիչքները կիրականացվեն շաբաթը երկու անգամ՝ երեքշաբթի եւ շաբաթ օրերին: