Արմինֆո.Արդշինբանկը Asian Banking & Finance միջազգային ամսագրի կողմից հաղթող է ճանաչվել միանգամից երկու անվանակարգում՝ արժանանալով «Տարվա մանրածախ բանկ» և «Տարվա փրայվիթ բանկ» անվանակարգերին: Այսպես է գնահատել փորձագետների միջազգային հանձնաժողովն Արդշինբանկի գործունեությունը 2024 թվականի ընթացքում: Մրցանակները հանձնվել են բանկերին՝ նորարարության, իրենց գործին նվիրվածության և հաճախորդներին բացառիկ սպասարկում ապահովելու համար:
«Արդեն որերորդ անգամ Արդշինբանկը նորից լավագույնն է ճանաչվում Հայաստանում համընդհանուր ակտիվներով, զուտ շահույթով, միջազգային ֆինանսավորման ծավալներով, շահութաբերությամբ և մասնաճյուղերի ցանցի ընդլայնմամբ: Այս փաստերը որոշիչ են դարձել ամբողջ աշխարհից բազմաթիվ արժանավոր թեկնածուների մեջ հաղթողի ընտրության գործում: Այս մրցանակները հերթական անգամ վկայում են Արդշինբանկի զարգացման ռազմավարական ճիշտ վեկտորի մասին»,- նշեց Ա. Խաչատրյանը:
Մրցանակակիր բանկերի ամբողջական ցանկը ներկայացված է այստեղ:
Արդշինբանկի մասին
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 400.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
ABF-ի մասին
Asian Banking & Finance (ABF)-ը ոլորտային ամսագիր է, որ սպասարկում է Ասիայի ֆինանսական ծառայությունների դինամիկ ինդուստրիան: Ամսագիրը թողարկում է վերլուծական հոդվածներ, ոլորտային հաշվետվություններ առևտրային, մանրածախ և ներդրումային-բանկային ընկերությունների մասին Ասիայում: