
Արմինֆո. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 5 մլն դոլար կուղղի Հայաստանին ՝ Amazon վեբ ծառայության հետ համատեղ թվային փոխակերպման, ենթակառուցվածքների և ամպային ծառայությունների խթանման նպատակով։ Այդ մասին հուլիսի 10-ին Երեւանում հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ նման համագործակցությունը թույլ կտա արդիականացնել և բարձրացնել համակարգի կայունությունը կիբերհարձակումների, բնական աղետների նկատմամբ, թվայնացնել հանրային և պետական ծառայությունները:
Փաուերը նշել է, որ Amazon-ը կօգնի Հայաստանին արագ զարգանալ և թվայնացնել տվյալներն ու համակարգերը, վերապատրաստում կանցկացնի ամպային հաշվարկների, կիբերանվտանգության ոլորտում, կօգնի Հայաստանին պաշտպանվել կիբերհարձակումներից:
Այս նախաձեռնությունը, նրա խոսքով, կարող է բարձրացնել նաև միջազգային բիզնեսի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ստեղծել նոր աշխատատեղեր՝ դրանով իսկ բարձրացնելով ընտանիքների բարեկեցությունը: "Մենք կարող ենք օգնել Հայաստանին կառուցել արդյունավետ եւ հարատեւ ժողովրդավարություն, որը կծառայի ժողովրդի նպատակներին", - ընդգծել է նա: