Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2024 16:23
Ալինա Հովհաննիսյան

Ingo-ն Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայացրել է նոր պրոդուկտ ՝ աշխատանքի կորստից ապահովագրություն

Ingo-ն Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայացրել է նոր պրոդուկտ ՝ աշխատանքի կորստից ապահովագրություն

Արմինֆո.Ingo ապահովագրական ընկերությունը Հայաստանի ֆինանսական շուկայի համար ներկայացրել է բոլորովին նոր պրոդուկտ՝ աշխատանքի կորստից ապահովագրություն, որը միտված է աջակցելու աշխատողներին, ծածկելով նրանց ֆինանսական պարտավորությունները,  նույնիսկ՝ փոխադարձ համաձայնությամբ աշխատանքի դադարեցման դեպքում։

 

Պրոդուկտի շնորհանդեսի ընթացքում, որը տեղի է ունեցել բանկային հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ, Ingo-ի գործադիր տնօրեն Ռաֆիկ Սուվարյանը ներկայացրել է աշխատանքի կորստից ապահովագրության նորարար լուծումը` ուրվագծելով պրոդուկտի առավելություններն ու առանձնահատկությունները։ Մասնավորապես, բանկային ոլորտի ղեկավար կազմի հետ քննարկվել է բանկերում նոր պրոդուկտի կարևորությունը, ինտեգրումն ու հետագա համագործակցությունը։

 

"Բանկային ոլորտի ներկայացուցիչների հետաքրքրվածությունը պրոդուկտի նկատմամբ, վստահ ենք, կնպաստի ֆինանսական և ապահովագրական ոլորտում նոր մշակույթ ձևավորելուն և մեր ընդհանուր հաճախորդներին լավագույն լուծումներ առաջարկելուն", - նշել են ապահովագրական ընկերությունում:

 

Նշենք, որ  Ingo ԱԸ Հայաստանում գործում է 1997թ. սեպտեմբերից: Այս ԱԸ բաժնետերերն են Ինվեստ - Պոլիս ընկերությունները՝ 75% բաժնեմասով, եւ Լևոն Ալթունյանը ՝ 25%:  Ingo ԱԸ լիցենզավորված է ապահովագրության 16 դասերով: 2023 թվականի արդյունքներով ընկերությունը երկրորդ դիրքն է զբաղեցրել ապահովագրավճարների ծավալով՝ 15.3 մլրդ դրամ։ Նույն դիրքը ակտիվների գծով՝ 17.6 մլրդ դրամ, և սեփական կապիտալի գծով՝ 5.1 մլրդ դրամ։ 2023 թվականը փակել է 614 մլն դրամ զուտ շահույթով (3-րդ դիրքը ապահովագրական շուկայում)։