
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2024 թվականի փետրվարի 6-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհ տրամադրելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, համաձայնագրով նախատեսվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից ստանալ դրամաշնորհ՝ ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների համախմբման մեթոդաբանության և գործիքակազմի մշակման, ՀՀ առողջապահության նախարարության և նրան ենթակա ՊՈԱԿ-ների համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման նպատակով համապատասխան ծրագրային ապահովման մշակման (ձեռքբերման), ինչպես նաև այդ հաշվետվությունները պատրաստող մասնագետների համապարփակ ուսուցման կազմակերպման միջոցով։ Համաձայնագրով ամրագրված են դրամաշնորհի տրամադրման և օգտագործման վերաբերյալ դրույթները, սահմանված են կողմերի իրավունքները և պարտականությունները, տրամադրվող դրամաշնորհի շրջանակում իրականացվող միջոցառումների ժամկետները և այլն։ Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ-ում պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը։
RUB | 4.99 | 0.10 |
USD | 379.08 | -0.06 |
EUR | 443.26 | -0.56 |
GBP | 509.71 | 1.47 |
CAD | 274.24 | 0.24 |
JPY | 23.90 | -0.09 |
CNY | 54.34 | -0.10 |
CHF | 477.79 | -0.80 |

