Արմինֆո.Սիրով տեղակացնում ենք, որ վաղաժամ տեղաբաշխվել է Բանկի AMSWISB2MER1 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի ամբողջ ծավալը՝ 5 մլրդ դրամի չափով, որի տեղաբաշխումը մեկնարկվել էր 2024 թվականի հունիսի 10-ին:
Պարտատոմսերը տեղաբաշխվել են հրապարակային տեղաբաշխման եղանակով, բաց բաժանորդագրությամբ:
Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝
• տեղաբաշխման ծավալը՝ 5,000,000,000 դրամ,
• մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 50,000 ՀՀ դրամ,
• պարտատոմսերի քանակը՝ 100,000 հատ,
• արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10.20% (տարեկան),
• արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային,
• շրջանառության ժամկետը՝ 4 տարի:
Տեղաբաշխմանը մասնակցություն են ունեցել թվով 41 ներդրողներ, որոնց գերակշիռ մասը ֆիզիկական անձիք են` 78.05%-ը, իսկ 21.95%-ը` իրավաբանական անձիք:
Առաջիկայում Բանկը դիմելու է Հայստանի Ֆոնդային բորսա` վերոնշյալ պարտատոմսերի ցուցակման համար, ինչպես նաև պարտատոմսերի իրացվելության ապահովման նպատակով Բանկը նախատեսում է օգտվել շուկա ստեղծողի ծառայություններից:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ներդրողների ակտիվ մասնակցությունը Բանկը առաջիկա ժամկետներում պլանավորում է հանդես գալ պարտատոմսերի նոր տեղաբաշման առաջարկով:
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |