Երկուշաբթի, 22 Հուլիսի 2024 17:02
Ալինա Հովհաննիսյան

Աբու Դաբիում կանցկացվի հայ-էմիրաթական գործարար համաժողով

Աբու Դաբիում կանցկացվի հայ-էմիրաթական գործարար համաժողով

Արմինֆո. ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում հոկտեմբերի 8-10-ը նախատեսվում է անցկացնել գործարար համաժողով Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների գործարարների մասնակցությամբ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, արաբական կողմի մասնակիցները կընտրվեն այնպես, որպեսզի համապատասխանեն Հայաստանից մասնակցող ընկերությունների գործունեության ոլորտներին։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 3.339 մլրդ դոլար ՝ տարեկան 7.2 անգամ աճով։ Ընդ որում, արտահանումն աճել է 7.5 անգամ՝ մինչեւ 3.319 մլրդ դոլար՝  ներմուծման 1.2% անկման դեպքում՝ մինչև 19.9 մլն դոլար: