
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայան: Նախարարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարը շրջայց է կատարել կայանի տարածքում, դիտարկել շինարարության ընթացքը, զրուցել շինարարների և ինժեներների հետ:
Նախագծով՝ կայանն ունենալու է 55 ՄՎտ հզորություն, որը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանում վերականգնվող էներգիայի արտադրության ծավալը։
«Մասրիկ 1» արևային կայանը մասնավոր սեփականություն է: Պատկանում է իսպանական FRV ընկերությանը: Տեղական կապալառուն՝ «Շտիգեն» ընկերությունն է: