Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024 20:35
Ալինա Հովհաննիսյան

«Ամբեր Կապիտալի» կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը» կավելացնի ներդրումները Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում

«Ամբեր Կապիտալի» կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը» կավելացնի ներդրումները Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում

Արմինֆո. «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամ»-ը, որը կառավարվում է «Ամբեր Կապիտալ»-ի կողմից, ավելացնում է ներդրումները Հայաստանի վերականգվող էներգիայի ոլորտում:

2021 թվականի դեկտեմբերին Արագածոտնի մարզում գտնվող իր առաջին արևային կայանի գործարկումից մինչ օրս «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամ»-ը մեծացրել է իր արևային պորտֆելի հզորությունը ավելի քան յոթ անգամ՝ իրականացնելով նոր ներդրումներ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։ Ընդհանուր արևային պորտֆելի մեջ ներդրվող գումարը գերազանցում է 23 միլիոն ԱՄՆ դոլարը՝ ներառյալ հիմնադրամի սեփական կապիտալից 8 միլիոն ԱՄՆ դոլար։

Ներդրումների շնորհիվ արդեն այս տարի կայանները կհասնեն ավելի քան 30 մՎտ հզորության։ «Ամբեր Կապիտալ»-ի ներդրումային թիմն ակնկալում է, որ պորտֆելը տարեկան կարտադրի 50-55 գՎտ-ժամ «կանաչ» էլեկտրաէներգիա, որը համարժեք է շուրջ 13,000 հայկական տնային տնտեսության էլեկտրաեներգիայի տարեկան սպառմանը։ Արտանետումների կրճատումը կազմելու է տարեկան մոտ 25,000 տոննա՝ օգնելով նվազեցնել երկրի էներգետիկ համակարգի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։

Բնապահպանական նկատառումներից բացի, սոցիալական և կառավարման ստանդարտները հանդիսանում են չափազանց կարևոր գործոն ներդրումային թիմի համար։ Արևային պորտֆելը կոնսոլիդացվում է մեկ հոլդինգային ընկերության մեջ, որտեղ ներդրվում է կորպորատիվ կառավարման լավագույն փորձը։ Սա ներառում է արդյունավետ աշխատող տնօրենների խորհուրդ, թափանցիկ ֆինանսական հաշվետվություններ, տարեկան հաշվետվությունների աուդիտ՝ երրորդ անձանց կողմից, ինչպես նաև այլ միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են են ընկերության կայուն աճի և հավելյալ արժեք ստեղծելու համար։ Նման քայլեր վաղօրոք ձեռնարկելը կարող է ունենալ երկարաժամկետ արդյունք։ Արևային կայանների պորտֆելի շարունակական աճի շնորհիվ հոլդինգային ընկերությունը կարող է գործարքներ կատարել կապիտալի շուկաներում՝ որպես վերականգնվող էներգիայի ոլորտում առաջատար ընկերություններից մեկը։

Ակնկալվում է, որ ընկերությունը կսկսի թողարկել պարտատոմսեր կամ կձեռնարկի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO), դրանով նաև բարելավելով տեղական ֆոնդային բորսայի ցուցանիշները։ Ամեն դեպքում, ԲՍԿ ստանդարտները նախադրյալ են յուրաքանչյուր ընկերության հաջողության համար, և այդ պատճառով ներդրումային թիմը որոշում է կայացրել ներդնել դրանք ընկերության գործելավոճի մեջ հենց սկզբից՝ առանց սպասելու ապագա ցուցակման հեռանկարին։ Միայն արևային կայանները բավարար չեն վերականգնվող էներգիայի պորտֆելից բալանսավորված արտադրանք ստանալու համար, քանի որ դրանք կրում են սեզոնային բնույթ և չեն արտադրում էլեկտրականություն գիշերային ժամերին։ Այդ իսկ պաճառով 2024 թ․ Հիմնադրամը ներդրում կատարեց իր առաջին փոքր հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) մեջ՝ Լոռու մարզում։ Հայաստանում կան հարյուրից ավել նման ՀԷԿ-եր, որոնց բաժին է ընկնում երկրում արտադրված էլեկտարականության շուրջ 10%-ը։

Սակայն, այդ ՀԷԿ-երի մեծամասնությունը կառուցվել է մոտ 20 տարի առաջ՝ անհատների կողմից, որոնք պատշաճ ուշադրություն չեն դարձրել հիդրոմեխանիկական սարքավորումների արդյունավետության կամ ՀԷԿ-ի՝ բնապահպանական ազդեցության վրա։ Հիմնադրամի ռազմավարությունը ներառում է հատընտիր ՀԷԿ-երի ձեռքբերում ու վերազինում, արտադրանքի ավելացում՝ ջրային ռեսուրսների կառավարման, ավտոմատացման և արևմտյան սարքավորումների նեդրման միջոցով։ Կապիտալ ներդրումների և գիտելիքի փոխանցման արդյունքում կբարձրանան ՀԷԿ-երի արտադրանքը, կբարելավվի շահութաբերությունը և կնվազի ազեցությունը շրջակա միջավայրի վրա, իսկ երկրի էներգետիկ համակարգը կստանա բալանսավորված և կայուն «կանաչ» էներգիայի հոսք։

«ԵՄ-ն հպարտությամբ է աջակցում «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամի» կողմից վերականգնվող էներգիայի ոլորտում իրագործվող մեծածավալ ներդրումներին։ Այս նախաձեռնությունը միանգամայն համահունչ է ԵՄ-ի՝ Հայաստանի համար դիմակայունության և աճի ծրագրի հետ, ինչպես նաև Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներ կատարելու և երկրի մաքուր էներգիայի ներուժին աջակցելու մեր հանձնառության հետ։ Արևային համակարգերը և հիդրոէներգիան կարևորագույն նշանակություն ունեն ոչ միայն ածխածնային արտանետումների կրճատման և էներգետիկ անկախության ու անվտանգության համար, այլ նաև Հայաստանի տնտեսության մեջ նոր աշխատատեղեր ստեղծելու համար։ Մենք վստահ ենք, որ այս ֆոնդը կենսական նշանակություն կունենա Հայաստանի ավելի մաքուր և կայուն էներգիայի ապագայի համար», - ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Վերականգնվող էներգիայի ոլորտում ծրագրերի խթանումը Հայաստանում ՎԶԵԲ-ի համար կարևոր առաջնահերթություններից մեկն է։ Մենք շատ ուրախ ենք, որ մեր գործընկեր «Ամբեր Կապիտալ»-ը շարունակական և հաջող աջակցություն է ցուցաբերում մասնավոր հատվածին այս ոլորտում։ Մաքուր էներգիայի զարգացումը կարևոր հանձնառություն է հասարակության և ապագա սերունդների համար»,- նշել է ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։

«Ամբեր Կապիտալ»-ի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը ամփոփել է. «Վերականգնվող էներգիան մնում է «Ամբեր Կապիտալ»-ի առաջնահերթություններից մեկը, և մենք կշարունակենք ներդրումներ կատարել այս ոլորտում՝ օգնելով Հայաստանին անցում կատարել դեպի ցածր ածխածնային տնտեսություն և նպաստելով երկրի էներգետիկ անկախությանը»։

«Ամբեր Կապիտալ»-ի կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ»-ը մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամ է, որը գործարկվել է Հայաստանում 2020 թ․-ի հունվարին Եվրոպական միության (ԵՄ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի, Հիրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի և «Ամբեր Կապիտալ»-ի ներդրումային թիմի միջոցներով: Հիմնադրամը հետագայում լրացուցիչ ներդրումներ է ներգրավել Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթից, Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկից (FMO) և Հայաստանի կառավարությունից, ինչպես նաև մի շարք սփյուռքահայ ներդրողներից՝ ընդհանուր կապիտալը հասցնելով շուրջ 60 մլն ԱՄՆ դոլարի։

Հիմնադրամի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի ՓՄՁ-ների կայուն աճը՝ կապիտալ ներդրումների և բնապահպանական, սոցիալական ու կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների կիրառման միջոցով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«Դիլի» կաթնամթերքի ընկերությունը խոշոր անասնաբուծական համալիր կկառուցի«Դիլի» կաթնամթերքի ընկերությունը խոշոր անասնաբուծական համալիր կկառուցի
ՀՀ ԿԲ ղեկավար․ Հայաստանը ներդրել է ռիսկերի կառավարման նոր շրջանակՀՀ ԿԲ ղեկավար․ Հայաստանը ներդրել է ռիսկերի կառավարման նոր շրջանակ
Չինաստանի դեսպան․ 2025 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերն ու գործնական համագործակցությունը նոր խթան են ստացելՉինաստանի դեսպան․ 2025 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերն ու գործնական համագործակցությունը նոր խթան են ստացել
Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի հետ առևտուր անող երկրների համար սակագների բարձրացման մասինԹրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի հետ առևտուր անող երկրների համար սակագների բարձրացման մասին
Մհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերություններըՄհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերությունները
Մոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետՄոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետ
ՀՀ ֆինանսների նախարարը Credit Agricole CIB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակըՀՀ ֆինանսների նախարարը Credit Agricole CIB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը
«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիրԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
Էկոնոմիկայի նախարարը նշել է հիմնական միջոցների համախառն կուտակման աճըԷկոնոմիկայի նախարարը նշել է հիմնական միջոցների համախառն կուտակման աճը
Էկոնոմիկայի նախարար․ Առանց վերաարտահանման մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիսԷկոնոմիկայի նախարար․ Առանց վերաարտահանման մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիս
Հայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցերՀայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցեր
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԿԶԵՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ կառավարության բարեփոխումների իրականացման շրջանակներումՄհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԿԶԵՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ կառավարության բարեփոխումների իրականացման շրջանակներում
Հայաստանն ու ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրելՀայաստանն ու ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել
Մատվիենկո. Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակիՄատվիենկո. Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակի
Դավիթ Խուդաթյանը և դեսպան Մարագոսը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։Դավիթ Խուդաթյանը և դեսպան Մարագոսը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։
ՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը և ԵԿԶՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ տարածքում հիմնադրամի տեղաբաշխման պայմանների վերաբերյալՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը և ԵԿԶՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ տարածքում հիմնադրամի տեղաբաշխման պայմանների վերաբերյալ
Եվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը տեղի ունեցավ ԵրևանումԵվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը տեղի ունեցավ Երևանում
Հայաստանի ֆինանսների նախարարությունը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքըՀայաստանի ֆինանսների նախարարությունը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքը
Հայաստանի կապի ոլորտը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտը դանդաղել է
Հայաստանում բեռնափոխադրումները 2025 թվականին աճել են, մինչդեռ ուղևորափոխադրումները սկսել են նվազելՀայաստանում բեռնափոխադրումները 2025 թվականին աճել են, մինչդեռ ուղևորափոխադրումները սկսել են նվազել
Հայաստանում գինու և կոնյակի արտադրությունը զգալիորեն նվազել էՀայաստանում գինու և կոնյակի արտադրությունը զգալիորեն նվազել է
Electricity generation in Armenia increased by 6.7% in 2025Electricity generation in Armenia increased by 6.7% in 2025
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը լճացման մեջ էՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը լճացման մեջ է
Հայաստանի արդյունաբերական ոլորտը 2025 թվականը փակել է 4.7% աճովՀայաստանի արդյունաբերական ոլորտը 2025 թվականը փակել է 4.7% աճով
2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 8%-ից մինչեւ 9,2%2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 8%-ից մինչեւ 9,2%
Տիգրան Հակոբյան․ 2025 թվականին հանրային մուլտիպլեքսի ոչ մի ընկերություն շահույթ չի ստացելՏիգրան Հակոբյան․ 2025 թվականին հանրային մուլտիպլեքսի ոչ մի ընկերություն շահույթ չի ստացել
ՊԵԿ-ը հստակեցնում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարումներին վերաբերող դրույթներըՊԵԿ-ը հստակեցնում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարումներին վերաբերող դրույթները
Հայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլարՀայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլար
Որքան ձուկ և խեցգետին կթույլատրվի որսալ Սևանա լճում՝ 2026 թվականինՈրքան ձուկ և խեցգետին կթույլատրվի որսալ Սևանա լճում՝ 2026 թվականին
Հայաստանում կարևորում են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանում կարևորում են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող "Հայաստան. դիմակայուն Սյունիք" նախագծի շուտափույթ գործարկումը
Հայաստանը և Հնդկաստանը քննարկում են գիտական ​​հետազոտությունների և փորձարարական մշակման ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունըՀայաստանը և Հնդկաստանը քննարկում են գիտական ​​հետազոտությունների և փորձարարական մշակման ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունը
Վավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըՎավերագրվում են հայկական պատմական հուշարձանները
Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը
Փորձագետը՝ ՓՄՌ-ի մասին. առայժմ միայն Ռուսաստանն ունի ճառագայթահարված միջուկային վառելիքի վերամշակման սեփական տեխնոլոգիաՓորձագետը՝ ՓՄՌ-ի մասին. առայժմ միայն Ռուսաստանն ունի ճառագայթահարված միջուկային վառելիքի վերամշակման սեփական տեխնոլոգիա
Հայաստանը մտադիր է դառնալ BIPM-ի ասոցացված անդամ և OIML-ի թղթակից անդամՀայաստանը մտադիր է դառնալ BIPM-ի ասոցացված անդամ և OIML-ի թղթակից անդամ
Հայաստանում ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման հարցերով զբաղվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունըՀայաստանում ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման հարցերով զբաղվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը
Հայաստանի Ֆինանսների նախարարությունում ԵՆԲ-ի հետ քննարկել են Հայաստանի Ֆինանսների նախարարությունում ԵՆԲ-ի հետ քննարկել են "Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց" ծրագրի համաֆինանսավորման ընթացիկ մանրամասները
Դատարանների որոշումները չպետք է ազդեն խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա. օրենքի նախագիծԴատարանների որոշումները չպետք է ազդեն խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա. օրենքի նախագիծ
Փոխանցումների ներհոսքը Հայաստան 2025 թվականին աճել է մինչև 5.98 մլրդ դոլար, որի 65% - ը ստացվել է ՌուսաստանիցՓոխանցումների ներհոսքը Հայաստան 2025 թվականին աճել է մինչև 5.98 մլրդ դոլար, որի 65% - ը ստացվել է Ռուսաստանից
Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինՀեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասին
Հայաստանում բանկային համակարգի հարկման մասին օրինագիծ կմշակվիՀայաստանում բանկային համակարգի հարկման մասին օրինագիծ կմշակվի
Հայաստանում կկարգավորվի էլեկտրոնային առևտուրը արտասահմանյան հարթակների միջոցովՀայաստանում կկարգավորվի էլեկտրոնային առևտուրը արտասահմանյան հարթակների միջոցով
Հայաստանի այն քաղաքացիներին, որոնցից բժշկական ապահովագրության համար կրկնակի վճար է գանձվում, կվերադարձվի գումարի մի մասըՀայաստանի այն քաղաքացիներին, որոնցից բժշկական ապահովագրության համար կրկնակի վճար է գանձվում, կվերադարձվի գումարի մի մասը
ՏԿԵ նախարարությունում ՀԲ-ի հետ քննարկել են առանցքային ենթակառուցվածքային ոլորտներըՏԿԵ նախարարությունում ՀԲ-ի հետ քննարկել են առանցքային ենթակառուցվածքային ոլորտները
ՊԵԿ կառույցներում ծառայության առաջխաղացման պայմանները կփոխվենՊԵԿ կառույցներում ծառայության առաջխաղացման պայմանները կփոխվեն
Հայաստանում ցանկանում են կարգավորել բժշկական օգնություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի և քաղաքացիների միջև հարաբերություններըՀայաստանում ցանկանում են կարգավորել բժշկական օգնություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի և քաղաքացիների միջև հարաբերությունները
Երևանը նշում է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության կարևորությունը տնտեսական զարգացման նախագծերումԵրևանը նշում է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության կարևորությունը տնտեսական զարգացման նախագծերում
Հայաստանի փոխվարչապետը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըՀայաստանի փոխվարչապետը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Նոր ճարտարապետություն Հայաստանի ապահովագրական շուկայի համար. LIGA Insurance-ը ավստրիացի ներդրողների վերահսկողության տակՆոր ճարտարապետություն Հայաստանի ապահովագրական շուկայի համար. LIGA Insurance-ը ավստրիացի ներդրողների վերահսկողության տակ
Կյանքի ապահովագրությունը որպես LIGA Insurance-ի ռազմավարական աճի ոլորտԿյանքի ապահովագրությունը որպես LIGA Insurance-ի ռազմավարական աճի ոլորտ
Մարտին Գալստյան. Այս պահին Հայաստանի տնտեսության գերտաքացման նշաններ չկանՄարտին Գալստյան. Այս պահին Հայաստանի տնտեսության գերտաքացման նշաններ չկան
Հայաստանի ֆինանսական համակարգը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր պատերազմինՀայաստանի ֆինանսական համակարգը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր պատերազմին
Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը
Ակբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտերԱկբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտեր
ՀՀ ԿԲ․ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերը պահպանվում ենՀՀ ԿԲ․ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերը պահպանվում են
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը վերահաստատել է ընկերության պատրաստակամությունը՝ ողջ ծավալով իրականացնել իր ֆինանսական պարտավորությունները. Amundi-ACBAՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը վերահաստատել է ընկերության պատրաստակամությունը՝ ողջ ծավալով իրականացնել իր ֆինանսական պարտավորությունները. Amundi-ACBA
Amundi-ACBA. ԱԲ-բումն այս փուլում չի կարող որոշիչ գործոն դառնալ ԱՄՆ-ում մեր ներդրումների մասնաբաժնի ավելացման համարAmundi-ACBA. ԱԲ-բումն այս փուլում չի կարող որոշիչ գործոն դառնալ ԱՄՆ-ում մեր ներդրումների մասնաբաժնի ավելացման համար
Հայ գինեգործները կմասնակցեն Wine Paris միջազգային ցուցահանդեսինՀայ գինեգործները կմասնակցեն Wine Paris միջազգային ցուցահանդեսին
«Իզի Փեյ» ընկերության պաշտոնական հայտարարությունը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ«Իզի Փեյ» ընկերության պաշտոնական հայտարարությունը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
06.02.2026
RUB4.90-0.03
USD377.70-0.31
EUR445.38-0.18
GBP512.84-0.80
CAD276.00-0.08
JPY24.060.02
CNY54.43-0.03
CHF485.60-0.40