
Արմինֆո.Երևանի ավտոպարկը կհամալրվի ևս 250 18 մետրանոց ավտոբուսներով: Այդ մասին հուլիսի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ընդ որում, նա նշել է, որ խոսքն էլեկտրաավտոբուսների մասին է։
"Այս ավտոբուսներով մենք լիովին կհամալրենք Երևան համայնքի ավտոպարկի արդիականացման ծրագիրը", - տեղեկացրել է Ավինյանը։ Քաղաքապետը նաև հիշեցրել է, որ այս փուլում սպասվում է Չինաստանից 171 8.5 մետրանոց ավտոբուսի և 15 տրոլեյբուսի ժամանում:
Հարցին, թե արդյոք մայրաքաղաքի ճանապարհներին երթեւեկությունը չեն բարդացնի նման խոշոր ավտոբուսները, նա նշել է, որ տրանսպորտային բարեփոխումը նախատեսում է ոչ միայն նոր ավտոբուսների գնում, միասնական տոմսային համակարգի ներդրում, այլեւ հասարակական տրանսպորտի համար առանձին գոտիների ներդրում: Այս առնչությամբ Ավինյանը նշել է, որ հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիները ավելի շահեկան վիճակում կլինեն, քան մասնավոր մեքենաների վարորդները:
Քաղաքապետը նաև հիշեցրել է, որ նոր միասնական տոմսային համակարգին անցումը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 1-ից: "Այժմ այս համակարգի խնդիրների վերհանման և լուծման գործընթաց է ընթանում ։ Ակնկալվում է, որ բարեփոխումների շրջանակում հնարավորություն կստեղծվի նաև տոմսեր գնել տերմինալների միջոցով, բանկային քարտի միջոցով NFC համակարգի միջոցով և այլն", - ասել է քաղաքապետը ։