Հինգշաբթի, 25 Հուլիսի 2024 15:07
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի արտադրողներն առաջիկա աշնանը կմասնակցեն WORLD FOOD INDIA միջազգային պարենային ցուցահանդեսին

Հայաստանի արտադրողներն առաջիկա աշնանը կմասնակցեն WORLD FOOD INDIA միջազգային պարենային ցուցահանդեսին

Արմինֆո. Սեպտեմբերի 19-22-ը Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կանցկացվի «Wᴏʀʟᴅ Fᴏᴏᴅ Iɴᴅɪᴀ» երրորդ ցուցահանդեսը, որը կազմակերպվում է Հնդկաստանի սննդի վերամշակման արդյունաբերության նախարարության կողմից և որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։

Ցուցահանդեսի գլխավոր միջոցառումներից մեկը կլինի գնորդ-վաճառող հանդիպման հարթակը, որին կմասնակցեն գործարարներ աշխարհի տարբեր երկրներից:

Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։