Ուրբաթ, 26 Հուլիսի 2024 17:43
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի կապի օպերատորները 2024թ. առաջին կիսամյակում 8,5 տոկոսով կրճատել են հարկային վճարումները

Հայաստանի կապի օպերատորները 2024թ. առաջին կիսամյակում 8,5 տոկոսով կրճատել են հարկային վճարումները

Արմինֆո. Հայաստանի կապի խոշորագույն օպերատորների քառյակը 2024թ. առաջին կիսամյակում հարկերի գծով պետական գանձարան է վճարել, ընդհանուր առմամբ, 19.4 մլրդ դրամ, ինչը 8.5%-ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։ Այդ գումարից 155.5 մլն դրամ վճարվել է մաքսատուրքերի, իսկ 6.6 մլրդ դրամ՝ ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ)։ Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։

Կապի օպերատորների շարքում առաջատար տեղ է զբաղեցրել "Վիվա Արմենիա" ՓԲԸ-ն (Viva ապրանքանիշ), որը մեկ տարվա ընթացքում 13-րդ հորիզոնականից առաջադիմել է 7-րդ հորիզոնական' բյուջե ուղղելով 10.7 մլրդ դրամ հարկերի գծով, որից 18.6 մլն դրամ' մաքսատուրքերի գծով, 4.2 մլրդ դրամ' ուղղակի հարկերի գծով (այդ թվում ' շահութահարկ, եկամտահարկ):

Հաջորդը UCom-ն է, նախորդ տարվա 18-րդ հորիզոնաականից իջնելով 30-րդ հորիզոնական, որը պետական գանձարան է վճարել 4.3 մլրդ դրամ, որից 57.7 մլն դրամ՝ մաքսատուրքերի գծով, ավելի քան 1 մլրդ դրամ՝ ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ)։

 

Telecom Armenia-ն (Team ապրանքանիշ) զբաղեցրել է 39-րդ տեղը (նախորդ տարվա 25-րդի դիմաց) ՝ պետական գանձարան վճարելով 3.7 մլրդ դրամ, որից 79 մլն դրամ՝ մաքսատուրքերի, ավելի քան 1 մլրդ դրամ՝ ուղղակի հարկերի (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ) գծով։

"Ջի Էն Սի Ալֆա"-ն («Ռոստելեկոմ» ապրանքանիշ) տեղաբաշխվել է 230 - րդ հորիզոնականում (նախորդ տարվա 150 - ի դիմաց) ՝ պետբյուջե վճարելով 658 մլն դրամ՝ հարկերի գծով, որից 159 հազարը ՝ մաքսատուրքերի գծով, 602 մլն-ը՝ ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ) ։

Նշենք, որ 2023 թվականի առաջին կիսամյակում կապի խոշորագույն օպերատորների քառյակը ընդհանուր ծավալով պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 21.2 մլրդ դրամ (տարեկան 39.1% աճով), որից 105.6 մլն դրամ՝ մաքսատուրքերի, 5.5 մլրդ դրամ՝ ուղղակի հարկերի (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ) գծով։