Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում դոլարով եւ եվրոյով գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել: Ընդ որում, հաշվետու շաբաթվա ընթացքում դոլարով գործարքներ արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել են երկու անգամ, եվրոյով՝ մեկ անգամ, իսկ ռուբլով՝ չորս անգամ։ Շաբաթվա արդյունքներով դոլարային գործարքների թրենդը ծավալվել է 78% աճից դեպի 50% անկում, եվրոյով գործարքները կրճատվել են 25%-ով, իսկ ռուբլով գործարքների թրենդը 10,3% անկումից հասել է 38,5% աճի։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական ծավալը 2,5 անգամ գերազանցել է եվրոյով գործարքները (մեկ շաբաթ առաջ 3,7 անգամ), իսկ ռուբլով գործարքների շաբաթական ծավալը բարձր է եղել եւ դոլարով (2,6 անգամ), եւ եվրոյով (6,3 անգամ) գործարքներից։
Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (22-26.07.24-ը' 15-19.07. 24-ի համեմատ) դոլարի առքուվաճառքի անկումը պահպանվել է, եվրոյի առքի անկումն ավելի է խորացել՝ վաճառքի աճի պայմաններում, իսկ ռուբլով գործարքներում առքի աճն ուղեկցվել Է վաճառքի անկման արագացմամբ։ Արդյունքում՝ ս.թ. հուլիսի 22-26 - ն ընկած ժամանակահատվածում դրամը տեղից չի շարժվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, "սառել" է 387,8 դրամ/$1 մակարդակում, թուլանալով ռուբլու նկատմամբ ՝ 4,4-ից մինչև 4,5 դրամ/1 ռուբլի, իսկ եվրոյի նկատմամբ դրսեւորելով արժևորման միտում՝ 422,5-ից մինչև 421 դրամ/1եվրո:
RUB | 4.26 | -0.06 |
USD | 387.15 | 0.06 |
EUR | 427.49 | -2.45 |
GBP | 506.43 | -3.25 |
CAD | 285.40 | -1.48 |
JPY | 26.95 | -0.15 |
CNY | 54.40 | -0.26 |
CHF | 456.06 | -3.50 |