Արմինֆո. "Ռոսատոմ Սերվիս" ԲԸ, որը մտնում է "Ռոսատոմ" պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկական դիվիզիոնի մեջ, նմուշ- վկաներ է տեղադրել Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի կորպուսում։ Աշխատանքն կատարվել է ներկա պահին իրականացվող պլանային-նախազգուշական վերանորոգման շրջանակում: Այդ մասին հաղորդել է պետական կորպորացիայի մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, ստացված տվյալները կօգտագործվեն էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով՝ մինչև 2036 թվականը երկարաձգելու հարցը լուծելու համար: Մետաղի իրական բնութագրերի փոփոխություններին հետևելը (ամրություն, փխրունություն և այլն) իրականացվում է ռեակտորի կորպուսի հետ նույնական մետաղից պատրաստված հատուկ նմուշների միջոցով, որոնք տեղադրվում են ռեակտորի կորպուսում՝ հատուկ տարաներում։ Ատոմակայանի շահագործման ընթացքում այդ նմուշներն հանվում են, որպեսզի հետո լաբորատոր պայմաններում կատարվի դրանց ուսումնասիրում։ Հետազոտման նպատակով Հայկական ԱԷԿ-ում տեղադրված նմուշների բեռնաթափումը կսկսվի 2025 թվականին և կիրականացվի ամեն տարի:
"Ռոսատոմը" ձեռնամուխ է եղել Հայաստանում միակ ատոմակայանի կրկնակի երկարաձգմանը ։ Մենք բծախնդրորեն հետևում ենք անվտանգության առաջնահերթություններին, 2025 թվականից "Ռոսատոմի" մասնագետները ամեն տարի նմուշներ կհանեն Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի կորպուսից և կվերահսկեն մետաղի հատկություններն ու կառուցվածքի փոփոխությունը: Այսպիսով, մենք ապահովում ենք ատոմակայանի ամենակարևոր սարքերից մեկի հուսալի վերահսկողությունն ու մանրամասն մոնիտորինգը", - նշել է "Ռոսատոմ Սերվիս" ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին "Ռոսատոմ Սերվիս" ԲԸ-ն և "Ռոսատոմի" ճյուղային ինստիտուտները կատարել են Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի կորպուսի թրծում, ինչը թույլ է տվել 85% - ով վերականգնել կորպուսի մետաղի հատկությունները և ապահովել դրա հետագա շահագործման հնարավորությունը։ Ներկայումս հայկական ԱԷԿ-ի առջեւ խնդիր է դրված 10 տարով երկարաձգել թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը ՝ մինչեւ 2036 թվականը: "Ռոսատոմ Սերվիս" ԲԸ-ի և "Հայկական ԱԷԿ" ՓԲԸ-ի միջև ստորագրվել է համապատասխան համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հերթական հանձնաժողովի շրջանակներում: 2023 - 2024թթ. շահագործման ժամկետների կրկնակի երկարաձգման նախապատրաստման շրջանակում <Ռոսատոմ Սերվիս> ԲԸ-ն, <ՀԻԴՐՈՊՐԵՍ> ԲԸ ՕԿԲ-ն և այլ ճյուղային ձեռնարկություններ ձևավորել են հետազոտական ծրագրեր, մշակել և պատրաստել նմուշ-վկաներ Հայկական ԱԷԿ-ի համար հատուկ ընտրված մետաղներից և համաձուլվածքներից: Նշենք, որ ՀԱԷԿ-ում շարունակվում են պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն օգոստոսի առաջին տասնօրյակում: ՊՆՎ-2024-ի շրջանակներում կիրականացվեն կայանի շահագործման անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ ։ Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ռեակտորային տեղակայանքի, 3-րդ տուրբինի և 3-րդ տուրբոգեներատորի հիմնանորոգում, իրականացնել 4-րդ տուրբինի և 4-րդ տուրբոգեներատորի ընթացիկ նորոգում, ռեակտորի կորպուսի հիմնանորոգում, ռեակտորի կորպուսի հիմնական մետաղի և ներկորպուսային սարքերի նորոգում և վերահսկում, մի շարք այլ միջոցառումներ: Բացի "Ռոսատոմ" ՊԿ-ից և ԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից, ընթացիկ աշխատանքներին մասնակցում են նաև "Հայատոմ", "Էներգոռեմգարանտ", "Վոլտ ամպեր", "ԻՍ Էներջի", "ՊՐՈԹԵՐՄ", "ՊՐՈՄՄՈՆՏԱԺ" ընկերությունների փորձառու մասնագետներ, ինչպես նաև մասնագետներ Ռուսաստանից, Խորվաթիայից, Չեխիայից և Ուկրաինայից: