Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024 12:53

Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. այս անգամ 8%-ից մինչեւ 7,75%

Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. այս անգամ 8%-ից մինչեւ 7,75%

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական Բանկ շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. այս անգամ՝ ևս 0.25 տոկոսային կետով՝ 8%-ից մինչև 7,75%: Սա առանցքային տոկոսադրույքների արդեն հինգերորդ իջեցումն է ընթացիկ տարում, ընդհանուր առմամբ՝ 1,5 տ. կ .(2023թ. դեկտեմբերի 9,25%-ից): Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական իջեցման մասին որոշումը կայացվել է հուլիսի 30-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:

Ըստ այդմ, նույնքան նվազեցվել են լոմբարդային ռեպոների տոկոսադրույքները՝  9,5% - ից մինչև 9,25%, եւ բանկերից ներգրավված ավանդների գծով' 6,5%-ից մինչև 6,25%:

Այսպիսով, ավելի քան մեկուկես տարվա ընթացքում կարգավորիչը առանցքային տոկոսադրույքը նվազեցրել է  3 տոկոսային կետով, ինչին համապատասխան, նույնքան նվազել են լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները՝ 2023 թվականի սկզբին արձանագրված, համապատասխանաբար 10,75%, 12,25% և 9,25% առավելագույններից։ Արդյունքում՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի, լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքների ներկայիս մակարդակները վերադարձել են 2022 թվականի սկզբի մակարդակին, սակայն դեռ հեռու են 2020 թվականի երկրորդ կեսին արձանագրված նվազագույն նշագծերից, համապատասխանաբար՝ 4,25%, 5,75% և 2,75%։

Վիճակագրական տվյալների համաձայն, 2024թ. հունիսին 2023թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.8% գնաճ, 2023թ. հունիսին 2022թ. հունիսի համեմատ 0.5% գնանկման դիմաց: Կենտրոնական բանկի կողմից հաշվարկվող 2024թ. հունիսի գնաճի տարեկան բազային ցուցանիշը ցույց է տվել անփոփոխություն, մինչդեռ, 2023թ. հունիսին արձանագրվել է տարեկան 1.5% գնաճ:

Այսօր ՝ ժամը 14:00 - ին մամուլի ասուլիսում ԿԲ Խորհրդի որոշման մանրամասն հիմնավորումը կներկայացնի ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: