Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024 15:36
Ալեքսանդր Ավանեսով

Աշտարակ-Թալին 34 կմ ճանապարհահատվածում կատարվել է աշխատանքների 50% - ը

Աշտարակ-Թալին 34 կմ ճանապարհահատվածում կատարվել է աշխատանքների 50% - ը

Արմինֆո. Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34կմ ճանապարհահատվածի (Մ-1‚ կմ37+545-կմ71+435‚ Աշտարակ-Թալին) կառուցումն ընթացքի մեջ է։

Ինչպես հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, իրականացվել է ծրագրով նախատեսված հողային աշխատանքների մոտ 50%-ը։

«Ակտիվ ընթացքի մեջ են տարբեր հատվածների ասֆալտապատման աշխատանքները։ Արդեն իսկ ավարտվել են մոտ 10կմ (որից մոտ 6կմ աջակողմյան և մոտ 4կմ ձախակողմյան հատվածներում) ճանապարհահատվածի ասֆալտե երկշերտ ծածկի տեղադրման աշխատանքները, ևս 3կմ հատվածի երկշերտ ասֆալտապատումն ընթացքի մեջ է և նախատեսվում է ավարտել մինչև ս․թ․ հոկտեմբերի սկիզբ։

Օգոստոսից նախատեսվում է սկսել նշված հատվածների վերին շերտի ասֆալտապատման աշխատանքները։ Միաժամանակ կատարվում են Տ-աձև խաչմերուկների և տրանսպորտային հանգույցների ծածկի կառուցման, բաժանարար գոտու և կողնակների‚ ջրահեռացման վաքերի աշխատանքները։  

Զուգահեռաբար ձախակողմյան հատվածում ընթացքի մեջ են 3 ուղեանցների կառուցման աշխատանքները», - ասվում է հաղորդագրությունում։

Աղբյսւրը նաեւ հիշեցնում է, որ Ճանապարհի կառուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի և Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով։