Արմինֆո. Առաջին կիսամյակում կրճատվել են ՏՏ ընկերությունների վճարած հարկային մուտքերը: Այդ մասին ասվում է Modex խորհրդատվական ընկերության հետազոտության մեջ։
Ըստ աղբյուրի, 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 79 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 45․9 մլրդ դրամի եկամուտ` 123 մլն դրամով ավելի քիչ, քան 2023թ-ի նույն ժամանակահատվածում:
1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2024թ-ի առաջին կիսամյակում ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4․4%-ը` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի 4.8%-ի փոխարեն: 79 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 9․2 մլրդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Synopsys Armenia ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 12%-ը (1․1 մլրդ դրամ):
«ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից ութի դեպքում վճարած հարկերը նվազել են․ անկումը խոշոր է հատկապես Veeam Armenia, VMware, DataArt և EPAM ընկերությունների դեպքում, ընդ որում՝ պայմանավորված գերազանցապես եկամտային հարկի նվազմամբ։
Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2024թ. առաջին կիսամյակում պետական գանձարան վճարումներն ավելացրել են տարեկան 3%-ով՝ ապահովելով 900.4 մլրդ դրամ ծավալ։
![]() | 4.93 | 0.01 |
![]() | 386.08 | 0.40 |
![]() | 442.60 | -1.78 |
![]() | 516.54 | -3.94 |
![]() | 279.99 | -1.45 |
![]() | 26.09 | -0.43 |
![]() | 53.71 | -0.01 |
![]() | 471.69 | -0.44 |