Արմինֆո.ԱրարատԲանկը սույն թվականի հունիսի 10-ին մեկնարկել էր պարտատոմսերի հերթական տեղաբաշխման գործընթացը։ Համաձայն պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների՝ տեղաբաշխման ավարտ էր սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 10-ը, սակայն տեղաբաշխումն ավարտվել է օգոստոսի 2-ին։
Հիշեցնենք, որ թողարկվել էր 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.75% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 48 ամիս շրջանառության ժամկետով 200 հազար հատ պարտատոմս:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:
ԱրարատԲանկի 28-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի այս հղմամբ։
ԱրարատԲանկը շարունակելու է պարտատոմսերի թողարկումը։ Նոր պարտատոմսերի վերաբերյալ կտեղեկացնենք առաջիկայում։
![]() | 4.62 | 0.01 |
![]() | 382.59 | -0.35 |
![]() | 452.83 | -0.42 |
![]() | 522.58 | 0.13 |
![]() | 277.84 | -0.54 |
![]() | 25.98 | -0.21 |
![]() | 53.84 | -0.06 |
![]() | 485.46 | -1.25 |