
Արմինֆո. «Վերին Լարս» անցակետը վրացական կողմից փակ կլինի վաղը ժամը 01.00-ից մինչև առավոտյան 10.00-ն: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
"Ռուս-վրացական սահմանի անցակետի վրացական կողմում այսօր երեկոյան նախատեսվում է տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացում, ինչի արդյունքում վրացական անցակետն այսօր գիշերը 01.00-ից մինչև վաղը առավոտյան 10.00 - ն չի աշխատի", - նշել է նա:
Անցակետի աշխատանքը կվերականգնվի վերազինման աշխատանքների ավարտից անմիջապես հետո:
